Դիտեք և զարմացեք․ Ռուսական հին բաղադրատոմսը կօգնի ձեզ ընդմիշտ ազատվել մազերից

Դիտումներ 1429

Դիտեք և զարմացեք․ Ռուսական հին բաղադրատոմսը կօգնի ձեզ ընդմիշտ ազատվել մազերից

Գիտեի՞ք, որ դեմքի դեմքի անցանկալի մազածածկույթ ունեցող կանանց հիմնական խնդրին լուծում կա։

Տնային մազահեռացման ռուսական բաղադրատոմսը ձեզ հետզհետե ընդմիշտ կազատի այս խնդրից:

Այս միջոցի կանոնավոր օգտագործումն ի վերջո ձեզ ընդմիշտ կազատի անցանկալի մազերից:

Ցանկացած կին, ով հոգ է տանում իր արտաքինի մասին, գիտի, թե որքան ժամանակ և գումար կարող է պահանջվել էպիլյացիայի կամ սափրվելու համար:

Հատկապես տհաճ էսթետիկ խնդիր է կնոջ դեմքի մազերը։ Այս բաղադրատոմսը կարելի է հավասարապես օգտագործել դեմքի և մարմնի մազերը հեռացնելու համար։

Պահանջվող բաղադրիչները.

Ընկույզի կեղև

Ջուր

 

Ընկույզի կեղևներն ամբողջությամբ չորացրեք և այրեք։ Ստացված մոխրի վրա մի քիչ ջուր լցրեք՝ հարթ մածուկ ստանալու համար:

Թողեք խառնուրդը մնա 12 ժամ, այնուհետև թրջեք դրա մեջ բամբակյա շվաբր և քսեք խառնուրդը ձեր մարմնի այն հատվածներին, որտեղ ցանկանում եք հեռացնել մազերը։

Պրոցեդուրան պետք է կրկնել օրական 3 կամ ավելի անգամ, մինչև արդյունք նկատեք։ Սակայն այս խառնուրդն ամենաարդյունավետը կլինի, եթե լոսյոն պատրաստեք ու թողեք 30 րոպե։ Այնուհետև լավ լվանալ ջրով:

Ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել մարմնի անցանկալի մազերից։



Ավելորդ քաշ, բշտիկներ, ավելորդ մազեր մաշկին… նշաններ, որոնցից պետք է զգուշանա ցանկացած կին

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հորմոնային և վերարտադրողական խնդիր է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդությունը կապված է մեծ քանակով անդրոգենների՝ արական հորմոնների արտադրման հետ: Անուշադրության մատնելու, անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում այն կարող է հանգեցնել անպտղության: Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի առկայության մասին:

Պիգմենտային հետքեր մաշկին: Իհարկե, պիգմենտային հետքերի առաջացման վրա ազդում են մի շարք հանգամանքներ, որոնցից ամենատարածվածը հորմոնալ անհավասարակշռությունն է:

 

 

Կանանց շրջանում, ում օրգանիզմում մեծ քանակով անդրոգեններ են արտադրվում, արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է, ինչի հետևանքով կարող են բծեր առաջանալ իրանին, անութափոսերում, դեմքին, ձեռքերին, ազդրերի վերին հատվածում:

Բեղմնավորման հետ կապված խնդիրներ կամ անպտղություն: Այս համախտանիշի դեպքում կանանց մեծ մասի շրջանում նկատվում է ձվազատման խանգարում կամ դրա բացակայություն: Սա նշանակում է, որ բեղմնավորում չի կարող տեղի ունենալ: Անհրաժեշտ է նշել նաև, որ ժամանակակից գիտությունը մշակել է մի շարք մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել ձվազատումը:



Քաշի ավելացում: Քաշի անվերահսկելի ավելացումը ևս կարող է վկայել օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռության մասին: Այս նշանը նկատվում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով հիվանդ կանանց կեսի շրջանում: Այս դեպքում հարկավոր է ոչ միայն հետևել առողջ սննդակարգի կանոններին, այլև պարբերաբար ֆիզիկական վարժություններ անել, իհարկե, դիմել մասնագետի՝ հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար:

Բշտիկներ: Ակնեն բավական տարածված մաշկային խնդիր է, որի քրոնիկ ձևերը կարող են կապված լինել կնոջ օրգանիզմում մեծ քանակով տեստոստերոնի արտադրման հետ:

Հերսուտիզմ՝ մազերի ավելորդ աճ: Սրա պատճառը ևս մեծ քանակով անդրոգենների արտադրությունն է: Կանանց շրջանում դա մեծապես ազդում է մաշկի, մազերի ֆոլիկուլների վրա:

 

 

Մազաթափություն: Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ թե ներքին, թե արտաքին: Եթե մազաթափությունն ուղեկցվում է արդեն իսկ նշված խնդիրներով, մեծ է հավանականությունը, որ խնդիրը հորմոնալ անհավասարակշռությունն է:

Տագնապայնություն, դեպրեսիա: Հորմոնալ ակտիվությունը հաճախ հանգեցնում է տրամադրության անկումների, գրգռվածության, հակում դեպրեսիայի:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը