Դիմակ, որը օգնում է պահպանել դեքմի առողջ և երիտասարդ տեսքը
Երբ խոսք է գնում դեմքի առողջ և մաքուր երանգի մասին, ապա անպայման պետք է նշել, որ լավագույն դաշնակիցը ձվի սպիտակուցն է:
Որը՝ խառնվելով այլ բաղադրիչների հետ, օրինակ՝ կիտրոնի և մեղրի, օգտագործվում են սև կետերը և ակնեները նվազեցնելու համար: Բայց եթե ցանկանում եք խոնավացնել և սնուցել ձեր մաշկը, ապա իդեալական է ձվի դեղնուցի, ձիթապտղի յուղի և բանանի խառնուրդը:
Ինչ վերաբերում է ձվի սպիտակուցին, ապա այն հարուստ է սննդարար նյութերով, որոնք գործում են որպես խորը մաքրող միջոց՝ մաշկը սնուցելու համար:
Այս բաղադրիչով դիմակ կիրառելիս ավելի լավ է այն թողնել 10 րոպե, որից հետո անպայման կզգաք, որ ձեր դեմքը չորանում և կարծրանում է։ Սակայն առաջարկված ժամանակի վերջում դուք կարող եք հանգիստ լինել՝ պարզապես լվանալով այն սառը ջրով: Այդ ժամանակ այս տհաճ զգացողությունը կվերանա, և դուք կունենաք ավելի երիտասարդացած դեմք։
Ձվի սպիտակուցի դեմքի դիմակ
Ստորև մենք կնշենք հետևյալ քայլերը, թե ինչպես պատրաստել պարզ ձվի սպիտակուցի դիմակ:
Եվ այսպես ձեզ անհրաժեշտ է ձվի սպիտակուց, երկու ճաշի գդալ կիտրոնի հյութ և կես ճաշի գդալ մեղր։
Ձուն կոտրեք բաժակի մեջ առանձնացրեք սպիտակւցը դեղնուցից:
Այնուհետև սպիտակուցի վրս ավելացրեք կիտրոնի հյութ, այն կգործի որպես բնական տտիպ, որը օգնում է մաքրել ակնեները, որոշ դեպքերում նաև՝ մաշկը:
Այս երկու բաղադրիչները պետք է շատ լավ խառնել, ցանկալի է՝ մինչև զանգվածը փրփրուն տեսք ստանա։
Ավելացնել մեղր և նորից խառնել։ Այս բոլոր քայլերը կատարելուց հետո դիմակը պատրաստ կլինի։ Բայց մի մոռացեք, որ այն կիրառելուց առաջ ձեր դեմքը պետք է ամբողջովին մաքուր լինի, ուստի ձեր մաշկը լավագույն արդյունքը կստանա։