Դեղձ թույլատրվում է արդյո՞ք շաքար և ճնշում ունեցողներին ուտել, թե ոչ

Դիտումներ 14044

Դեղձ թույլատրվում է արդյո՞ք շաքար և ճնշում ունեցողներին ուտել, թե ոչ

Այս սեզոնի համենահամեղ մրգերից մեկն է դեղձը։ Անհնար է չսիրել այս քաղցր միրգը։ Ինչպես բոլոր մրգերը, դեղձը նույնպես, ունի թե օգտակար, թե վնասակար հատկություններ։ 

 

 

Այն պարունակում է՝ սպիտակուցներ`0.9գ, ածխաջրեր`9.5գ, ճարպեր`0.1գ: Դեղձը նաև պարունակում է վիտամին A, C, E, K, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն:

 



Դեղձը հարուստ է հակաօքսիդանտներով, կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դրա մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից: 

 

 

Գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։

 



Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։ Այո, ճնշում ունեցողները կարող են ուտել այն, միայն չափի մեջ։

 

 

Իսկ դեղձ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ։ Դեղձը իր մեջ պարունակում է ֆրուկտոզա, որը հեշտ է յուրացնում օրգանիզմը։ Սակայն պետք է սահմանափակ քանակությամբ օգտագործեք։

Այո, դիաբետիկները կարող են դեղձ ուտել, բայց սահմանափակ քանակությամբ։



Ամենաընթերցվածը