Գդալով վարժություն, որը կերիտասարդացնի ձեր դեմքը ՝ վերացնելով կնճիռները

Դիտումներ 558

Գդալով վարժություն, որը կերիտասարդացնի ձեր դեմքը ՝ վերացնելով կնճիռները

Այս վարժությունը ամրացնում է այտերի, շուրթերի, կզակի, պարանոցի մկանները:
Դեմքը կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Այն արտացոլում է մեր կյանքը, մեր զգացմունքները, ուրախություններն ու տխրությունները:

 


Այս վարժությունն առանց վիրահատական միջամտության թույլ է տալիս վերականգնել բնական գեղեցկությունը, նվազեցնել ծերացումը, նվազագույնի հասցնել կնճիռները, ձգել դեմքի բարակ մկանները, որոնք տարիքի հետ փոփոխվում են:
Այս վարժությունը հիանալի ամրացնում է այտերի, շուրթերի, կզակի, պարանոցի մկանները։
Վարժությունը սկսելուց առաջ շունչ քաշեք։ 



Այնուհետև քթով խորը ներշնչեք, շունչը պահեք 5 վայրկյան և նորից դանդաղ արտաշնչեք։
Գդալը պահեք շուրթերի արանքում։ Շուրթերը դեպի ներս քաշեք։
Ներշնչեք, գդալը բարձրացրեք վերև՝ օգնելով ձեզ ստորին ծնոտի հարցում, ժպտացեք՝ այտերը վեր քաշելով։

 


Այս դիրքում մնացեք 2 վայրկյան:
Դանդաղ արտաշնչեք, դեմքը թուլացրեք 2 վայրկյան, գդալը դեռ պահեք այդպես։

 



Կրկնեք վարժությունը առնվազն 20 անգամ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
 



Ամենաընթերցվածը