Դեմքի երիտասարդացման համար նախատեսված հիասքանց կավով դիմակ

Դիտումներ 898

Դեմքի երիտասարդացման համար նախատեսված հիասքանց կավով դիմակ

Այն մաշկը դարձնում է հարթ ու էլաստիկ, վերականգնում է դեմքի բնական եզրագծերը, հարթեցնում կնճիռները, փափկեցնում է մաշկը և նվազեցնում այտուցվածությունը Կավը բնական անտիսեպտիկ է, իր մեջ մանրէներ չի պարունակում, հիանալի կլանում է թունավոր նյութերը, հոտերը և գազերը։ Կանաչ կավն ունի հակամանրէային հատկություններ և խորությամբ մաքրում է ծակոտիները:

Ինչպե՞ս են կավն օգտագործում

Կավի մեծ տեսականի կա: Դրանք իրարից տարբերվում են գույնով, բաղադրությամբ, խտությամբ, կիրառման տեղով ու ծննդավայրով:

Կավերի հիմնական տարբերությունը գույնի մեջ է: Կավի գույնը պայմանավորված է նրա հանքային բաղադրությունով (երկաթի, պնձի պարունակություն, ևն): Ամենահաճախ հանդիպում են կանաչ, երկնագույն և սպիտակ գույները: Ամենաօգտակարը երկնագույն կավն է: Այ կլանում է հեղուկ ու գազանման թույները, հոտերն ու գազերը, սպանում է ախտածին մանրէները: Այս կավի բաղադրության մեջ առկա են գրեթե ամեն տեսակի հանքային աղերն ու միկրոտարրերը (արծաթ, մագնեզիում, կալցիում, մանգանաթթու, ֆոսֆոր, ալյումին, պղինձ, կոբալտ, մոլիբդեն):


 



Երկնագույն կավ

Այն օժտված է  հակաբորբոքային հատկությամբ, կանխում է բշտերի առաջացումը,  նպաստում է վնասվածքների արագ ապաքինմանն ու սպիեր չմնալուն,  մաքրում է մաշկը:

Կապույտ կավի դիմակի կիրառումից հետո անհնար է չնկատել, որ մաշկը թարմացել է, իսկ գույնը՝ նկատելիորեն բարելավվել:   Կապույտ կավով դիմակներ պետք է հաճախ դնեն այն կանայք ու տղամարդիկ, ովքեր  նկատում են միմիկայի կնճիռների արտահայտում: Կավի դիմակից հետո այդ հատվածները նկատելիորեն վերգտնում են իրենց առաձգականությունը:

Հատկանշական է, որ կավի այս գույնը նկատելիորեն բացում է պիգմենտավորումը, իսկ պեպեները համարյա աննկատ են դառնում:

Այս կավը ևս կարելի է կիրառել յուղոտ մաշկ ունենալու դեպքում:
Մեկ թեյի գդալ  կապույտ կավի վրա ավելացնել մի քանի կաթիլ խնձորի քացախ, կես թեյի գդալ եռացրած-գոլացրած ջուր: Ստացված զանգվածը քսել դեմքին, հանգիստ պառկել տասը րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

 


Ամենաընթերցվածը