Դդմի օգտակար հատկություններ, ինչպես այն կարող է օգնել բարձր ճնշման դեպքում

Դիտումներ 319

Դդմի օգտակար հատկություններ, ինչպես այն կարող է օգնել բարձր ճնշման դեպքում

Ժամանակակից բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։

Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը և ոչ միայն։

Դդումի բուսական թելիկները դադարեցնում են փորկապությունը, կանխում քաղցկեղը, կոլիտի առաջացումը եւ շաքարախտը:

Կալցիումը եւ վիտամիններ C-ն եւ B-ն հեռացնում են օրգանիզմում կուտակված աղերը եւ իջեցնում արյան բարձր ճնշումը: Պեկտինային նյութերի մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը եւ խոլեստերինը:



Դդմի կորիզը մեծ թվով բնական հակաօքսիդանտներ և չհագեցած ճարպաթթուներ է պարունակում: Դրանց մեջ հատկապես շատ է գամա տոկոֆերոլը՝ Е վիտամինի տարատեսակ, որը հզորագույն հակաօքսիդանտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բաղադրատարրը նվազեցնում է բորբոքային պրոցեսները եւ պաշտպանում քաղցկեղի որոշ տեսակներից:

Դդումը երկաթի մեծ քանակությամբ բոլոր բույսերին հաղթում է. ասում են, որ դդումի սիրահարներին կարելի է տարբերել դեմքի մաշկի գույնով եւ փայլով, լավ տրամադրությամբ: Դդումը խորհուրդ է տրվում հատկապես անեմիայով` սակավարյունությամբ տառապողներին: Դդումի հյութը խթանում է տղամարդկանց սեքսուալ կենսագործունեությունը:

Դդումը հաճախ է օգտագործվում կոսմետոլոգիայի մեջ` դիմակների, լոսյոնների, քսուքների: Դեմքի յուղոտ մաշկը սնուցելու համար 3 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ 1 թ/գ բնական մեղր: Դիմակը փոքր-ինչ տաք վիճակում քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, ապա լվացվեք սառը ջրով: Պզուկներից, դեմքի մազանոթների ճարպից ազատվելու համար դդումի փոքրիկ կտորով մերսեք դեմքը:



Ամենաընթերցվածը