Այս մրգի կորիզը դեղամիջոց է ՝ սրտի, ոտքերի և բրոնխների համար

Դիտումներ 2502

Այս մրգի կորիզը դեղամիջոց է ՝ սրտի, ոտքերի և բրոնխների համար

Ծիրանը  գնահատվում է իր հյութալի միջուկում կալիումի բարձր պարունակության համար: Բացի այդ, սերմերը նույնպես արժեք ունեն։

Կորիզը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են արյունատար անոթների պատերն ամրացնելու համար։ Ուստի դրանք խորհուրդ են տրվում սրտային խնդիրներ ունեցող մարդկանց։

Բուժական և պրոֆիլակտիկ նպատակներով անհրաժեշտ է ուտել միայն 3-5 կորիզի միջուկ քնելուց առաջ (ոչ ավելի, քան 1-2 ամիս): Առողջական վիճակի դրական փոփոխությունները կհանգեցնեն դեղերի ընդունման դադարեցման: Ես ինքս համոզվեցի դրանում։

Սննդանյութերի բավականին բարձր պարունակության շնորհիվ այն ունի ընդհանուր ուժեղացնող ազդեցություն օրգանիզմի վրա և լրացնում է վիտամինների և հանքանյութերի պակասը:

Մանրացված ծիրանի միջուկներից պատրաստված թուրմեր օգտագործելիս պետք է խստորեն պահպանել դեղաչափը։ Հակառակ դեպքում հնարավոր է ծանր թունավորում։

 

Բուժում ծիրանի կորիզներով․

Մանրացված ծիրանի կորիզի թուրմ․

Պահանջվում է՝  10 գ ծիրանի կորիզ և 100 մլ ջուր։

Ծիրանի կորիզները մանրացնել մանր փշրանքների, վրան լցնել եռման ջուր և պահել 3-4 ժամ սենյակային ջերմաստիճանում, ապա քամել։

Խմեք 50 մլ թուրմ՝ օրը 3 անգամ։ Այս բաղադրատոմսով պատրաստված միջոցն օգտագործվում է  սպազմերի և մրսածության (ներքին)։

 

Ծիրանի կորիզի թուրմ եղեւնի ասեղներով

Պահանջվում է՝  200 գ ծիրանի կորիզ, 500 գ եղևնու ասեղներ և 3 լիտր ջուր։

Ծիրանի կորիզները տրորել խոշոր փշրանքների, խառնել մանր կտրատած եղեւնու ասեղներով, վրան լցնել եռման ջուր եւ թողնել 30 րոպե։ Պատրաստի թուրմը քամում ենք նուրբ մաղի միջով։

Ստացված զանգվածը օգտագործեք լոգանքների համար՝ դրանց մեջ ընկղմելով ձեր վերջույթները։ Պրոցեդուրան կատարեք օրական 1-2 անգամ։ Բուժման ընթացքը պետք է լինի առնվազն 5 օր։

Այս միջոցը օգտագործվում է ռևմատիկ արթրիտի դեպքում։



Ծիրանի չիրը կօգնի ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից և ունենալ գեղեցիկ կազմվածք

Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Այս հրաշք միրգը հայկական լեռնաշխարհի անբաժան մասն է, շատերի սիրելի միրգը: 

 

 

Շատերը գիտեն, որ տարբեր թեթև դիետաների ժամանակ խիստ քաղց զգալու դեպքում թույլատրվում է ուտել մի քանի հատ ծիրանի չիր: Սակայն քչերին է հայտնի, որ կան հենց ծիրանաչրի դիետայի մի քանի տարբերակներ:
Այս դիետան ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ քաշից, այլև կմաքրի օրգանիզմը վնասակար նյութերից: Դրա համար անհրաժեշտ է լավ լվալ 2 բաժակ ծիրանաչիր, վրան ջուր լցնել և թողնել մի ամբողջ գիշեր: 

"Բեռնաթափման օրվա" առավոտյան խմել ջուրը, որի մեջ լցված էր ծիրանաչիրը: Իսկ պտուղները բաժանել վեց մասի և ուտել օրվա ընթացքում: Հիշեք, որ ողջ այդ օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմել` մոտ 3 լ: Դա կարող է լինել ինչպես սովորական ջուր, այնպես էլ թեյ կամ հանքային ջուր առանց գազի:



Ծիրանի չիրը նաև ամրացնում է մկանային հյուսվածքները Օգնում  է կարգավորել օրգանիզմում թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին, հետևաբար՝ անփոխարինելի է հատկապես մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն:

 

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը