Որո՞նք են շաքարայաին դիաբետի առաջին ախտանիշները

Դիտումներ 633

Որո՞նք են շաքարայաին դիաբետի առաջին ախտանիշները

1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում կամ առհասարակ չի արտադրում, ուստի հիվանդը ստիպված է լինում ամեն օր այդ հորմոնի ներարկումներ ստանալ:

 

 

1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող 



ինսուլինի քանակը։ 1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը։  Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է, սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ։

 

 

1-ին տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը, շատախմությունը, բերանի խոռոչում առաջացող չորությունը, ախորժակի բարձրացումը, բարձր հոգնելիությունը, քաշի նվազում։ 1-ին տիպի շաքարային դիաբետը շատ հաճախ ախտորոշվում է դիաբետային կետոացիդոզի առաջացման ժամանակ։ 

 


Վերջինիս դեպքում նկատվում է մաշկի չորություն, շնչառության հաճախության մեծացում, քնկոտություն, որովայնային ցավեր և փսխում։ Հիվանդների մոտ 12 %-ի մոտ արձանագրվում է ընկճախտ։

 

 

Չնայած ակտիվ գիտահետազոտական աշխատանքներին, 1-ին դիպի դիաբետը վերջնական բուժում չունի: Բուժումը կենտրոնանում է ինսուլինով արյան շաքարի մակարդակները կառավարելու, սննդակարգի և ապրելակերպի փոփոխությունների վրա, որոնք ուղղված են բարդությունների կանխարգելմանը:



Ամենաընթերցվածը