Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Դիտումներ 4358

Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։ Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։


Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։
 
 
Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։
 


«էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։
 
 
Միլենա Սուքիասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։


Ամենաընթերցվածը