Ծանր աշխատանքային օրվանից հետո սա լավագույն հանգստանալու տարբերակն է․ Անպայման փորձեք

Դիտումներ 274

Ծանր աշխատանքային օրվանից հետո սա լավագույն հանգստանալու տարբերակն է․ Անպայման փորձեք

Երիցուկի թեյը լավագույն հանգստացնող ըմպելիքն է։

Ծանր աշխատանքային օրվանից հետո խմեք այս տաք ըմպելիքը, այն կօգնի ձեզ ոչ միայն հանգստանալ, այլեւ լավ քնել։

Երիցուկի թեյն իդեալական է նրանց համար, ովքեր չեն սիրում կաթնամթերքի ըմպելիքներ։

Երիցուկի թեյ խմեք քնելուց կես ժամ առաջ և կքնեք երեխայի պես։

Կարևոր է, որ չքաղցրացնեք թեը շաքարավազով։ 

 

 
 
 

Երիցուկի օգտակար հատկությունները. Ամենածանր պահերին ձեզ օգնության կհասնի այս բույսը

Կա երիցուկի մոտ 70 տեսակ՝ տարածված հիմնականում հյուսիսային կիսագնդում: Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, ինչպես նաև շաքար, մոմ, յուղեր: Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ և այլն: Օգտագործում են տարբեր ձևերով:

 


Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։

 

 

Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ 

Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։



Բաղադրատոմս երիցուկով և մեղրով

Այս հիանալի բաղադրատոմսը կօգնի ձեզ բուժել մի շարք հիվանդություններ, սկսած անգինայից, վերջացրած փորլուծությունից: Անհրաժեշտ է 25գ (6 ճաշի գդալ) չորացրած երիցուկի վրա լցնել 50մլ եռացրած ջուր, փակել բերանը, փաթաթել սրբիչով և սպասել15-20 րոպե: Քամել, ավելացնել 2 ճաշի գդալ բնական մեղր և խառնել: Խմել1/3-1/2 բաժակ ուտելուց հետո: Եթե բերանում ունեք ինֆեկցիոն խնդիրներ, օրվա մեջ 2 անգամ պատրաստած հեղուկով կարող եք ողողել բերանը և կոկորդը: Չնայած իր օգտակարությանը, երիցուկ երկար ժամանակ օգտագործել չի թույլատրվում:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը