Ցանե՞լ եք արդեն Զատիկի խոտ

Դիտումներ 685

Ցանե՞լ եք արդեն Զատիկի խոտ

Ինչպես ճիշտ և արագ ցորեն աճեցնել` Զատկի համար

Նախ և առաջ պետք է ընտրեք, թե ինչ ամանի մեջ եք ուզում աճեցնել խոտը: Մենք դա արել ենք թխվածքաբլիթների և հավկիթների պլաստիկե դատարկ ամանների մեջ:

 

 

 

 



Խոտը աճեցնելու համար փոքրիկ բամբակի կտորներ դրեք ամանի մեջ, թրջեք բամբակը, այնուհետև վրան շաղ տվեք ցորենը այնպես, որ հատիկները ոչ շատ խիտ լինեն, ոչ էլ չափազանց նոսր, մոտավորապես այնպես, ինչպես պատկերված է ստորև նկյարում:

 

 

Ամեն օր մի փոքր ջրեք ցորենը, բայց չափից շատ ջուրը ևս կարող է վատ ազդել խոտի որակի վրա, ուստի աշխատեք դա անել, երբ նկատում եք, որ բամբակը չոր է:

 



7-10 օրվա ընթացքում խոտը շատ լավ կաճի: Երբ խոտը կաճի, կարող եք հանել այն ամանիկների միջից, այ այսպես, և օգտագործել ցանկացած դիզայնի մեջ:

 



Ամենաընթերցվածը