Չիչխանը կարող է բուժել ստամոքսի խոցը, լուծը, էկզեման, հոդատապը և գրիպը
Դիտումներ 469
Չիչխանի պտուղներից պատրաստված եփուկն օգտակար է ստամոքսաաղիքային ուղու հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծողական հատկությամբ, հրաշալի միջոց է փորկապության դեմ, սակայն ճյուղերի և տերևների եփուկը միանգամայն հակառակ ազդեցություն ունի և օգտագործվում է լուծի ժամանակ:
Շնշառական համակարգի համար չիչխանը նույնպես օգտակար է. սուր և խրոնիկ լարինգիտի և ֆարինգիտի ժամանակ խորհուրդ է տրվում լորձաթաղանթները չիչխանի յուղով մշակել։
Կա կարծիք, որ այն նաև օգնում են ձմռանը կանխարգելել շնչառական օրգանների վարակները։ Պտուղների և տերևների եփուկը օգտակար է մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի ժամանակ:
Այսպիսով ՝
-
Էկզեմա. Խառնեք եղեսպակի տերև, մատուտակի արմատ, հազարատերևուկի խոտ, չիչխանի տերև (3։3։3։2)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Մզեք հումքը,խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուելուց առաջ։
-
Գրիպ. Չիչխանի 20 գ թարմ կամ սառեցրած պտուղը 24 թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց հետո։
Ստամոքսի խոց. Խմեք 1-ական ճ/գ չիչխանի պտղի հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ։
-
Լուծ. Խառնեք 10-ական գրամ չիչխանի մանրացրած տերև և մատղաշ ճյուղ։ Լցրեք 250 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք միջին կրակի վրա, քամեք։ Խմեք 2-ական թ/գ, օրը 4 անգամ։
Հոդատապ. Չիչխանի 1 ճ/գ տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։ -
Հակացուցումեր: Հակացուցված է լյարդի հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքման (պանկրեատիտ և խոլեցիստիտ), նաև 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։
Ամենաընթերցվածը