Չաշուշուլիի պատրաստման եղանակը․ Այն վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկն է

Դիտումներ 810

Չաշուշուլիի պատրաստման եղանակը․ Այն վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկն է

Չաշուշուլին վրացական ուտեստ է, որը պատրաստվում է տավարի մսով։ Այն վրացական խոհանոցի ամենահամեղ և ամենահայտնի ուտեստներից մեկն է։

 

 

Xohanoc.am-ը ներկայցնում է այս համեղ ուտեստի պատրաստման եղանակը։ 

Բաղադրամասեր

 



0,5 կգ տավարի միս,

3 հատ միջին չափի լոլիկ,

3 գլուխ սոխ,

3 պճեղ սխտոր,

1 հատ կանաչ պղպեղ (վրացիները կծու պղպեղ են օգտագործում),

կարագ կամ բուսայուղ,

1-2 հատ դափնու տերև,

աղ,

սև պղպեղ,

կարմիր պղպեղ,

մաղադանոս

 

Պատրաստման եղանակը



Տավարի միսը լավ լվանա և կտրատել մանր կտորների։ Այն դրեք կաթսայի մեջ և այնքան ջուր ավելացրեք, որ ծածկի միսը։ Դրեք կրակի վրա և եփեք։

Միսը եփելուց հետո վրան ավելացրեք կարագը և մանր կտրատած սոխը, սոխը խորանարդաձև կտրատեք։ Անմիջապես համեմեք աղով և պղպեղներով, իսկ չափաքանակը ըստ ցանկության։ Հենց սոխը վարդագույն դառնա, ավելացրեք վրան խորանարդաձև կտրատված պղպեղը, 10 րոպե եփելուց հետո ավելացրեք խորանարդաձև կտրատված լոլիկը, որը պետք է կեղևահանած լինի։

Թողեք եփվի մոտ 15 րոպե։

 

 

Վերջում վրան ավելացրեք մանր կտրատած մաղադանոս։



Ամենաընթերցվածը