Չամիչը բուժում անքննությունը, նյարդային համակարգը, լյարդը, սիրտը, մկանային և ողային ցավերը․ Ունի նաև հակացուցումներ

Դիտումներ 541

Չամիչը բուժում  անքննությունը, նյարդային համակարգը, լյարդը, սիրտը, մկանային և ողային ցավերը․ Ունի նաև հակացուցումներ

Չամիչ, արևի տակ կամ ստվերում չորացրած խաղող։ Չորացնում են 20%֊ից ոչ ցածր շաքարայնությամբ խաղողի տեսակները։ Սերմերով խաղողի չորացումից ստանում են չամիչ (գերմիան, վասարգա, չիլյաղի), իսկ անսերմերից՝ քիշմիշ (սաբզա, սոյաղի, շիգանի ևն)։ Չորացման ժամկետը կրճատելու և գույնը բացելու համար խաղողի որոշ տեսակներ չորացնելուց առաջ մի քանի վայրկյան եփում են թույլ հիմնային լուծույթի մեջ։ Չամիչին գեղեցիկ գույն տալու համար խաղողի սպիտակ սորտերը ծխահարում են ՏՕ2-ով։ Չամիչի արտադրությունը տարածված է Եվրոպայի հարավում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Միջին Ասիայում և այլուր։ Հայաստանում պատրաստվում է հնագույն ժամանակներից։

Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե ամեն առավոտ չամիչով ջուր խմեք…



Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը և աճը, հատկապես` հաստ աղիի ուռուցքը, ամրացնում է ատամները։ Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։

Հոդաբորբ. Չամիչն աղացեք, 5 օր թրմեք խաղողի սպիտակ գինու մեջ, թրջոց դրեք կամ շփեք հիվանդ հոդերին։

Չամիչը և գազարը մաքրում են օրգանիզմը.
Հարկավոր է կես կգ գազար և 250 գ անկորիզ չամիչ։

Պատրաստման եղանակը. Գազարի քերուկը և չամիչը 3 ժամ եփեք թույլ կրակի վրա, կես ժամ անց քամեք, մզեք հումքը և թափեք։ Հեղուկները խառնեք։

Ինչպես օգտագործել. Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, մինչև վերջանալը։ Կատարեք 10-15 անգամ` երեքական օր ընդմիջումներով։

Օգտակարության մասին

  • Տրոհում է մանր քարերը, նպաստում է ավազի հեռացմանը։
  • Կանոնավորում է լյարդի աշխատանքը, նվազեցնում է ցավերը։

Զգուշացում։ Միզաքարային հիվանդության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ

Կանաչ թեյն ու չամիչը՝ սրտանոթային հիվանդությունների դեմ

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/kamach-tey-u-chamichy-srti-hivandutyuneri-dem/basic



Օգտակար հատկությունների շնորհիվ չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը: Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ:


Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:


Չամիչն օգտակար է նրանց, ովքեր`


- ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը,
- լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից,
- տառապում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից,
- հիվանդ են անեմիայով:



Ամենաընթերցվածը