Բութ մատի միջոցով կարող եք հասկանալ ինչ վիճակում է ձեր սիրտը ՝ հիվանդ է այն, թե՞ առողջ

Դիտումներ 2056

Բութ մատի միջոցով կարող եք հասկանալ ինչ վիճակում է ձեր սիրտը ՝ հիվանդ է այն, թե՞ առողջ

Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են գրգիռներ, որոնք անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով և սրտի հաղորդչական համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։

 

 

Պետք է յուրահատուկ ձևով հոգ տանեք որտի առողջության մասին, չէ որ ամենակարևոր օրգանն է։ Իսկ ինչպե՞ս հասկանալ ՝ ի՞նչ վիճակում է գտնվում ձեր սիրտը։

 



Թեստը շատ պարզ է՝ սեղմեք երկու ձեռքի բութ մատների եղունգները և տեսեք, թե արդյոք եղունգների հիմքերի միջև կա ադամանդի ձևով փոքր բացվածք։ Եթե ​​կա, ու եղունգները միացված են, ուրեմն խնդիր չկա։

 

 

Բայց բացերի բացակայությունը և եղունգների բազմակողմանի ծայրերը արդեն վատ նշան են: Դա նշանակում է, որ արժե ստուգել սիրտը։

Մթերքներ, որոնց օգտագործումը կօգնի ամրացնել սրտի առողջությունը:

 



Ծնեբեկ: Այս բանջարեղենը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում, որը խոչընդոտում է հոմոցիստեինի արտադրությանը:

 

 

Այս նյութը մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիան, կաթվածը:

Լոբազգիներ: Լոբազգիներն օգնում են իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Դրանք բջջանյութ, սպիտակուցներ և պոլիֆենոլներ են պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի առողջության վրա:

Հատապտուղներ: Հատապտուղները սիրտը պաշտպանում են ազատ ռադիկալների ազդեցությունից: Դրանք հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են ծերացումից, նվազեցնում մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Բացի այդ՝ հատապտուղները հարուստ են հանքանյութերով և վիտամիններով, ճարպ գրեթե չեն պարունակում:

Կարմիր գինի:

 

 

Կարմիր գինու չափավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմի վրա, այդ թվում՝ սրտի և զարկերակային ճնշման վրա:

Սպանախ: Այս բանջարեղենն օգնում է կարգավորել սրտի ռիթմը, հարուստ է մագնիումով: Այն խորհուրդ է տրվում զարկերակային ճնշման բարձրացման, նյարդային համակարգի խնդիրների կանխարգելման նպատակով:

 

 

Լոլիկ: Լոլիկը հարուստ է սննդարար նյութերով, որոնք ևս կարող են օգնել կանխարգելել սրտի հիվանդությունների զարգացումը:

 

 

Այս բանջարեղենը պարունակում է բջջանյութ, կալիում, վիտամին C, ֆոլաթթու, որոնք օգտակար են ինչպես սրտին, այնպես էլ մկաններին և ոսկորներին:



Ամենաընթերցվածը