Բուժիչ քսուք միջողային ճողվածքի համար․ Սա բոլորիս պետք է

Դիտումներ 420

Բուժիչ քսուք միջողային ճողվածքի համար․ Սա բոլորիս պետք է

Մեր օրերում հսկայական քանակությամբ տարբեր քսուքներ և թուրմեր կան միջողնաշարային ճողվածքի հետ կապված հիվանդությունների բուժման համար։

Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք կոմֆրի արմատից քսուքներ և թուրմեր պատրաստելու ամենաարդյունավետ բաղադրատոմսերից մեկը, որոնք լուծող և անալգետիկ ազդեցություն ունեն։

 

Կոմֆրիի քսուք. վերցրեք 0,5 կգ թարմ չոր կոմֆրի արմատ, 70 գ սոճու խեժ, 350 գ խոզի ճարպ, 300 գ օղի:

Լվացեք կոմֆրին, ոչ մի դեպքում մաքրեք այն։ Կոմֆրիի չոր արմատը 2-3 անգամ պտտել մսաղացի միջոցով:

 

 

Խեժը մետաղյա ձագարի մեջ դնել դանդաղ կրակի վրա եռացրած ջրի մեջ և հալեցնել։ Խոզի ճարպը հալեցնում ենք մարմանդ կրակի վրա և վրան ավելացնում արմատը՝ անընդհատ խառնելով փայտե գդալով։ Խառնուրդը կրակի վրա պահել 40 րոպե։ Ապա լցնել հալած խեժը և եփել ևս 15 րոպե, իսկ հետո ավելացնել օղին և 10 րոպե հետո կրակն անջատել։ Արդյունքը պետք է լինի միատարր զանգված։

Բացի միջողային ճողվածքից, այս բաղադրությունը կարելի է քսել կոտրվածքներով, հոդացավերով։ Քսուքը բուժում է տրոֆիկ խոցերը, սակայն խեժի փոխարեն անհրաժեշտ է ավելացնել 4 թարմ ձվի սպիտակուց։

Օղու մեջ 20%-անոց թուրմ պատրաստեք կաղամբի արմատներից։ Թրմեք 25 օր՝ երկու օրը մեկ թափահարելով բաղադրությունը։ Քսեք խնդրահարույց հատվածներին՝ թուրմին ավելացնելով 10% դիմեքսիդ։ Թուրմն օգնում է վերականգնել ոսկրային հյուսվածքը, ողնաշարերը, լուծում է միջողնաշարային ճողվածքը։

 



Միջողային սկավառակի ճողվածքից կարելի է ազատվել. բաղադրատոմս

Համակարգչի առջև երկար նստելը, չափազանց շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վնասվածքները, ոչ ճիշտ կեցվածքը, միայն գործոնների ոչ լրիվ ցանկն են, որոնք կարող են հանգեցնել միջողային ճողվածքի առաջացմանը: Այս բավականաչափ վտանգավոր ու բարդ հիվանդությունն առկա է մոլորակի բնակչության մեկ երրորդ մասի մոտ:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է բուժել միջողային ճողվածքը, նախ պետք է հասկանանք` ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը:

Ողերի միջև գտնվում են միջողային սկավառակներ: Դրանք իրենց տեսակի մեջ ամորտիզատորներ են, որոնք բաղկացած են իրենց խտությամբ խիտ գելի նմանվող նյութերից: Այն պաշտպանված է կռճիկային մանրաթելերով կամ ֆիբրոզ օղակով:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ վնասվածքների դեպքում սկավառակի պարունակությունը թափվում է ողնաշարի խողովակի մեջ: Այդ ժամանակ այն սեղմում է նյարդային վերջավորությունները` հարուցելով մեջքի և վերջույթների ցավ:

 

 

Միջողային սկավառակի ճողվածքը հաճախ հանդիպում է ողնաշարի պարանոցային ու գոտկատեղային հատվածներում, քանի որ դրանք ամենաշարժունակ բաժիններն են: Վերջույթների թմրելը, փշաքաղվելը և ծակծկվելն ակնհայտորեն միջողային սկավառակի ճողվածքի մասին են խոսում:

Եթե հիվանդությունը բարձիթողի վիճակում է, ապա կարող է անհրաժեշտ լինել վիրահատական միջամտություն: Իսկ ավելի խելամիտ է ժամանակին դրա կանխարգելմամբ զբաղվելը: Որքան շուտ միջոցներ ձեռնարկես, այնքան արագ ու թեթև կարելի է բուժել միջողային սկավառակի ճողվածքն առանց վիրահատության:

Սակայն, եթե ճողվածքն արդեն առկա է, քեզ տանջում է սուր ցավը, իսկ բժշկին դիմելու հնարավորություն չկա, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջողային սկավառակի ճողվածքը ժողովրդական միջոցներով բուժելու տարբերակ:

 



Բաղադրիչները`

  • 100 գրամ կապույտ կավի փոշի
  • 200 մլ խնձորի քացախ
  • սպիտակ կաղամբի 2-3 տերև

Կիրառման եղանակը`

Կավը խառնիր քացախի հետ՝ մինչ պինդ թթվասերի խտության դառնա: Տարան, որի մեջ լցված է խառնուրդը, դիր գոլորշու վրա: Հենց կավը տաքանա, ծամոնանման կդառնա: Խառնուրդը վերցրու կրակի վրայից ու թող, որ մի քանի րոպե սառչի: Ցավող հատվածի վրա քսիր այս խառնուրդը ու վրայից կաղամբ դիր: Վրայից սրբիչ փաթաթիր ու թող, որ այդ կոմպրեսը մնա այնքան, մինչև ցավը վերջնականապես կանցնի:

Հիշեցում։  Որևէ բաղադրատոմս կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետների հետ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը