Բշտիկներից լիովին ազատվելու համար՝ չորս արդյունավետ բնական միջոց
Մասնագետների խոսքով՝ առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է ուշադրություն դարձնել տարբեր գործոններին, որոնց շարքին է դասվում նաև մաշկի ճիշտ խնամքը, սակայն շատ հաճախ մարդիկ կիրառում են պատրաստի խնամքի միջոցներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև էլ ավելի են վատթարացնում մաշկի վիճակը։
Նման միջոցները ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։
1 գդալ մեղրին ավելացնել 1 թեյի գդալ վաղենակի ոգեթուրմ (կարելի է գնել դեղատնից), այնուհետև խառնուրդը լուծել 200 մլ գոլ ջրում և օգտագործել լուծույթն օրական 2-3 անգամ մաշկը մաքրելու համար։ Այս միջոցը շատ օգտակար է յուղոտ մաշկի դեպքում։
2 ճաշի գդալ թարմ կամ չորացրած լորենու ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տարան ծածկել կափարիչով ու թրմել մեկ ժամ։ Ստացված թուրմն օգտագործել ամեն օր լվացվելու համար։
1 ճաշի գդալ դդմիկը քերիչով մանրացնել ու խյուս դարձնել, ավելացնել 1 թեյի գդալ քերիչով մանրացրած գազար, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին։ Թողնել դիմակը մաշկին 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։