Բրնձի հակացուցումները և ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացնում բրինձը
Բրինձը մեր սննդակարգի անբաժանելի մթերքներից է։ Այն համեղ է, ինչպես նաև օգտակար և մի շարք կարևոր վիտամիններ է պարունակում, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին։
Բրինձը պարունակում է վիտամին E, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ցինկ, սելեն, յոդ և այլն։
Սակայն բրինձը ունի նաև վնասակար ազդեցություն։ Բրինձը հակացուցված է բոլոր նրանց, ովքեր ալերգիա և անտանելություն ունեն բրնձից։ Բրնձի չարաշահումը վտանգավոր է սրտի համար։
Այն կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Պետք է բրձի օգտագործումը քչանեն բոլոր նրանք, ովքեր փորկապության խնդիր ունեն, իսկ բրնձի չարաշահումը առաջացնում է փորկապություն։ Նաև կարևոր է , որ բրինձը լավ մաքրած և լվացած լինի։ Չմաքրած բրնձի թաղանթում երկաթի և կալցիումի յուրացմանը խոչընդոտող նյութեր կան։