Բորբոքումների, ցավի և մրսածության դեմ պայքարի համար կոճապղպեղով բաղադրատոմս

Դիտումներ 276

Բորբոքումների, ցավի և մրսածության դեմ պայքարի համար կոճապղպեղով բաղադրատոմս

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քրքումով ու կոճապղպեղով երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն բարելավել ինքնազգացողությունը, ազատվել բորբոքումներից, մեղմել ցավն ու բուժել մրսածությունը։

Կոճապղպեղով ու քրքումով թեյ


Այս համեմունքների սիրահարները կարող են օգտվել դրանց բոլոր առավելություններից համեղ ու օգտակար թեյի շնորհիվ։ Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է.

2 բաժակ ջուր,
½ թեյի գդալ աղացած քրքում,
½ թեյի գդալ կտրատած կոճապղպեղ,
½ թեյի գդալ աղացած դարչին (ըստ ցանկության),
1 ճաշի գդալ մեղր,
մի շերտ կիտրոն։


 



Պատրաստման եղանակը.

Փոքրիկ կաթսայի մեջ ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել քրքումը, կոճապղպեղն ու դարչինը, կրակը մի փոքր թուլացնել և եռացնել ևս 10 րոպե։ Պատրաստի թեյը քամել, ավելացնել կիտրոն ու մեղր, լավ խառնել և խմել։

Կոճապղպեղով ու քրքումով տոնիկ

Այս բաղադրիչները կարելի է կիրառել նաև մեկ այլ համեղ ըմպելիք պատրաստելու համար։ Այս ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

3 բաժակ ջուր
1 ճաշի գդալ քերիչով մանրացրած թարմ քրքում,
1 ճաշի գդալ քերիչով մանրացրած թարմ կոճապղպեղ,
1 ամբողջական կիտրոնի հյութ (կիտրոնի կեղևը հարկավոր է պահել),
1-2 թեյի գդալ թխկու օշարակ կամ հում մեղր,
1 պտղունց կայենյան պղպեղ (կարելի է կիրառել նաև սև պղպեղ)։


 



Պատրաստման եղանակը.

Ջուրը լցնել փոքրիկ կաթսայի մեջ, այնուհետև ավելացնել քրքումը, կոճապղպեղը, կիտրոնի հյութն ու կիտրոնի կեղևի մնացորդները, կայենյան պղպեղը, ինչպես նաև մեղրը կամ թխկու օշարակը։ Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքն էլ ավելի քաղցրացնել բնական քաղցրացուցիչի միջոցով։

Դնել կաթսան ոչ շատ թույլ կրակին ու հասցնել եռման ջերմաստիճանին, սակայն չեռացնել, այնուհետև վերցնել կաթսան կրակից ու քամել տոնիկը։ Եթե ըմպելիքը չափազանց կծու է ստացվել, ապա կարելի է խմելիս դրան մի փոքր տաք ջուր ավելացնել։ Ըմպելիքի մնացած մասը կարելի է մինչև երեք օր պահել սառնարանում, իսկ մատուցելուց առաջ մի փոքր տաքացնել։



Ամենաընթերցվածը