Բոլորիս կողմից շատ սիրված թխվածքաբլիթներ "ՍԻԳԱՐԵՏ"-ի բաղադրատոմս


Բաղադրիչներ.
թթվասեր – 2 բաժակ,
կարագ – 200 գ,
սոդա – դանակի ծայրով,
ալյուր – 3 բաժակ,
ընկույզի միջուկ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
դարչին,
ձու – 3 հատ,
շաքարի փոշի
Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին:
Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար:
Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա:
Խմոր հունցել, դնել մի կողմ: Պատրաստել միջուկը:
Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը:
Լավ խառնել: Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել:
Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել:
«Սիգարետները»շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան:
Ապա հանել, թողնել սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան:
