Բոլորիս կողմից շատ սիրված քրչիկի բաղադրատոմսը

Դիտումներ 618
Բոլորիս կողմից շատ սիրված քրչիկի բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 15 գ ցորենի ձավարին՝

  • 100 գ կաղամբաթթու,

  • 20 գ գլուխ սոխ,

  • 15 գ տոմատ-պյուրե,

  • 15 գ հալած յուղ,

  • 80 գ կարտոֆիլ,

  • աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Պատրաստել սոխառած, ավելացնել լվացած, մզած, մանր կտրտած կաղամբաթթու և խաշել մինչև պատրաստ լինելը,պարբերաբար ավելացնել մի քիչ ջուր:Դրանից հետո ավելացնել տոմատ - պյուրե, լավ խառնել և խաշել 5-7 րոպե:

  • Առանձին եփած կտրտած կարտոֆիլը և ցորենի մանր ձավարը իրենց ջրի հետ միասին լցնել խաշած բանջարեղենի վրա և եռացնել10—15 րոպե։

  • Մատուցելիս վրան ցանել մաղադանոս:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը