Բոլոր հիվանդ սիրտ ունեցողներին խորհուրդ եմ տալիս փորձել իմ բաղադրատոմսը
Ուտելուց առաջ ընդունել 1 թեյի գդալ մեղրի և գազարի հյութի խառնուրդ՝ 1։1 հարաբերակցությամբ։ Սա լավ միջոց է թուլացած սրտի մկանների ամրապնդման համար։ Բուժման կուրսը մեկ ամիս է, որոշ ժամանակ անց այն կարելի է կրկնել։
1 ճ.գ. մանրացված մասուրը լցնել երկու բաժակ եռման ջրի մեջ, եռացնել 10 րոպե, հովացնել, քամել, կարող եք ավելացնել 1 ճ.գ. մեղր։ Ընդունել օրական 3 անգամ, ½ բաժակ ուտելուց առաջ՝ 2-3 շաբաթ շարունակ։
Խոտաբույս, որը կմաքրի հաստ աղին և կվերացնի թույները և տոկսինները
Ահա, թե ինչպես բարելավել հաստ աղիքի գործառույթները խոտաբույսերի օգնությամբ և ստանալ անհավանական արդյունքներ:
Եթե հաստ աղիքը չի կարողանում հաղթահարել իր գործառույթները, ապա այն դառնում է օրգանիզմը թունավորելու գլխավոր մեղավորը։
Մաքրելով հաստ աղիքը՝ դուք կբարելավեք բոլոր օրգանների աշխատանքը և կզգաք ինքնազգացողության զգալի բարելավում։ Դրանում ձեզ կօգնեն դարեր շարունակ իրենց արդյունավետությունն ապացուցած դեղաբույսերը։
Սամիթի սերմեր
Սամիթի սերմերը խիստ խորհուրդ են տրվում հաստ աղիքի առողջության համար: Նրանց օգուտները հաստ աղիքի ֆունկցիայի համար պայմանավորված են նրանով, որ սերմերը լի են հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են ցանկացած բորբոքում:
Նրանք նաև օգնում են մեզ կլանել սնուցիչները հաստ աղիքից և այդպիսով բարելավել մարսողությունը: Դրանց շնորհիվ մենք կազատվենք փորկապությունից ու փորլուծությունից, քանի որ ապահովում են հիանալի աղիքային հավասարակշռություն։
Խորհուրդ է տրվում օրական երկու բաժակ սամիթի սերմերով թեյ խմել՝ նախաճաշի և ընթրիքի հետ։ Ձեզ անհրաժեշտ է միայն ½ թեյի գդալ այս սերմերը լցնել մի բաժակ եռման ջրի մեջ և թողնել 5 րոպե: Ֆանտաստիկ արդյունքները երաշխավորված են:
Անանուխ
Անանուխի թուրմն իդեալական է օրական երկու անգամ ուտելուց հետո խմելու համար: Այս բուժիչ բույսը հոգ է տանում մեր մարսողական համակարգի մասին և նվազեցնում է բորբոքումները: Այն նաև գործում է որպես հիանալի հանգստացնող միջոց, որը նվազեցնում է ցավը:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 թեյի գդալ չոր անանուխ 300 մլ ջրին։ Խմեք տաք մեղրով և կիտրոնով
Սոսի
Այս բույսը շատ հարմար է աղիների և ամբողջ մարսողական համակարգի բուժման համար։ Դրա հատկությունները տատանվում են՝ սկսած փորկապությունը կարգավորելու, ցավը, բորբոքումը, անհանգստությունը նվազեցնելու, մարսողությունը բարելավելու կարողությունից... Եվ նաև տեղյակ եղեք՝ այն ունի B վիտամինի բարձր պարունակություն:
Ցանկալի է այն ընդունել օրը մեկ անգամ՝ նախաճաշին։ 1 թեյի գդալ չոր խոտը ավելացրեք մի բաժակ եռման ջրի մեջ և թողեք եփվի: Խմեք տաք մեղրով։
Ուրց
Ուրցով թեյը ուժեղ բուժիչ ազդեցություն ունի ամբողջ օրգանիզմի վրա, հատկապես՝ հաստ աղիքի վիճակի վրա։ Նրա գաղտնիքը կայանում է նրանում, որ նա կարող է մաքրել, վերացնել վնասակար բակտերիաները, տոքսինները, ինչպես նաև նվազեցնել բորբոքումը: Բավական է մի փոքր բաժակ օգտագործել հիմնական կերակուրից հետո՝ մեր աղիները խնամելու համար։
Կոճապղպեղ
Այն նաև հիանալի բնական միջոց է հաստ աղիքի համար։ Պարզապես մի փոքր քանակությամբ թարմ կոճապղպեղի արմատ ավելացրեք ձեր խմիչքներին և կերակուրներին:
Եթե ցանկանում եք ստանալ ամենաարդյունավետ արդյունքները, ապա այս բնական բուժումը պետք է ուղեկցվի ճիշտ սնուցմամբ և ֆիզիկական ակտիվությամբ։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։