Բնական միջոց, որը կօգնի ձեզ առանց քիմիական միջոցների վերացնել սպիտակ մազերը


Մազերի վաղաժամ սպիտակությունը բավական տարածված էսթետիկ խնդիր է, որը անհանգստացնում է հատկապես կանանց։ Սպիտակ մազերի՝ վաղաժամ առաջացումն օրգանիզմի ծերացման նորմալ գործընթաց է, բայց այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսն ու գենետիկան, կարող են արագացնել մազերի սպիտակեցումը։
Մասնագետներն առաջարկում են մի միջոց, որն արդյունավետ կերպով սպիտակ մազերին վերադարձնում է իրենց բնական գույնն ու փարթամացնում և սնուցում է մազերը:
Բաղադրամասեր ՝
200 մլ կտավատի յուղ,
4 կիտրոն,
3 պճեղ սխտոր,
1 բաժակ մեղր
Պատրաստման եղանակը ՝
Սկզբում սխտորը մաքրեք և մանր կտրատեք: Թողեք սխտորը մնա 10 րոպե սենյակային ջերմաստիճանում:
Սխտորն ու կիտրոնը լցրեք բլենդերի մեջ և հարեք:
Հիշեք, որ կիտրոններից միայն 2-ը պետք է կեղևազատել բլենդերի մեջ ավելացնելուց առաջ:
Դրանից հետո ավելացրեք կտավատի յուղն ու մեղրը, կրկին լավ խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և ամուր ծածկեք կափարիչով:
Խառնուրդը պահեք սառնարանի վերևի դարակում:
Ուտելուց կես ժամ առաջ 1ճ/գ կերեք այս խառնուրդից: Խորհուրդ է տրվում այս խառնուրդն օգտագործել օրական 3 անգամ՝ միայն փայտե գդալով:
