Բլինչիկի լիստեր պատրաստելիս ես մի գաղտնիք եմ կիրառում և այդպես լիստերը ստացվում են սպիտակ և չեն պոկվում

Դիտումներ 382

Բլինչիկի լիստեր պատրաստելիս ես մի գաղտնիք եմ կիրառում և այդպես լիստերը ստացվում են սպիտակ և չեն պոկվում

Նախ ներկայացնեմ ինչ բաղադրիչներ են հարկավոր, այնուհետև խոսեմ, թե ինչ գաղտնիք պետք է կիրառել։

Բաղադրամասեր

  • 0.5 լ. կաթ,

  • 2 ձու,

  • 2 ճգ. ձեթ,

  • 200 գր. ալյուր,

  • 1 թգ. շաքարավազ,

  • Աղ,

 



Պատրաստման եղանակը

  • Ձուն հարել շաքարավազի և աղի հետ միասին:

  • Ավելացնել ձեթը, այնուհետև կաթը և լավ խառնել: Ավելացնել նաև ալյուրը` հարել հարիչով:

  • Թավան ձեթով պատել, լավ տաքացնել կրակի վրա և լցնել խառնուրդը, այնպես շարժել թավան, որ խմորը տարածվի ամբողջ թավայով:

Խոսեմ, թե ինչպես եմ ես այն պատրաստում։ Երբ խմորը պատրաստ է լինում, թողնում եմ 2 ժամ 30 րոպե մնա սենյակային ջերմաստիճանի տակ , նոր սկսում եմ պատրաստել և հիշեք հարկավոր է սոդա ավելացնել միայն այն ժամանակ, երբ լիստերը մի քանի օր պետք է պահեք։

 


Ամենաընթերցվածը