Ժենգյալով հաց պատրաստելու ճիշտ եղանակը

Դիտումներ 840

Ժենգյալով հաց պատրաստելու ճիշտ եղանակը

Ժենգյալով հացը իսկական այս եղանակին պատրաստելու և վայելելու ուտեստ է։

 

 

 Ժենգյալով հաց (որոշ շրջաններում այն նաև կոչվում է «Պինջարով հաց»՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ), արցախյան, ինչպես նաև Կապանի և Գորիսի խոհանոցների ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում ժենգյալով հացի պատրաստման ճիշտ եղանակը։ 



Բաղադրամասեր

Թրթնջուկ,

Կանաչ սոխ,

Կանաչ սխտոր,

Համեմ,

Կյըռնանջուկ (գառան ականջ),

Ճռճռուկ,

Եղինջ,

Նանա,

Ծտապաշար,

Սըմսըմոկ, տըմտըմոկ,

 
 

Պատրաստման եղանակը

 



Այդ բոլորը կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ, կարմիր եւ սեւ բիբար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Պատրաստում ենք սովորական հացի խմոր (ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու:

Խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես):

Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:

Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

 

 

Թխել մոտ 15 րոպե: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:



Ամենաընթերցվածը