Եթե ձեզ մոտ առկա է այս տհաճ նշանները․ ուրեմն օրգանիզմում երկաթի պակաս ունեք
Եթե ունեք այս ախտանշանները, ապա ձեր օրգանիզմում երկաթի պակաս կա
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը տարիքի հետ ավելի ու ավելի են բախվում օրգանիզմում երկաթի դեֆիցիտի խնդրին:
Խնդիրն ուղեկցվում է մազաթափությամբ, եղունգների փխրունությամբ։
Բացի այդ, մարդիկ, ովքեր տառապում են այս տարրի պակասից, կարող են բողոքել գլխապտույտից և հոգնածությունից:
Այս մասին պատմել է բժիշկ Եկատերինա Քաշուխը։
Նա նկատեց, որ երկաթի պակասը խաթարում է արյան և հյուսվածքների (այդ թվում՝ մկանների, ուղեղի) բնականոն ֆիզիոլոգիական աշխատանքը։
Ծանր դեպքերը հանգեցնում են երկաթի դեֆիցիտի անեմիայի զարգացմանը։
Անհրաժեշտ է սննդակարգում որոշակի մթերքներ ավելացնել՝ հիվանդության զարգացումը կանխելու համար։
Նա ընդգծեց, որ ճաշացանկում պետք է ավելացնել սպանախը, լյարդը, միսը, ծիրանի չիրը, խնձորն ու նուռը։
Միաժամանակ բժիշկը նշել է, որ մարդու օրգանիզմը կարող է կլանել սպառված երկաթի միայն 10 տոկոսը։