Բժիշկները անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ են տալիս բանան ուտել
Մասնագետներն ասում են, որ բանանը հիանալի նախուտեստ է քնելուց առաջ այն մարդկանց համար, ովքեր քնելու և անքնության հետ կապված խնդիրներ ունեն:
Sleep Charity (Մեծ Բրիտանիա) կազմակերպության բժիշկները նշում են. գիշերային քնի որակը կարող է կախված լինել նրանից, թե մարդն ինչ է ուտում քնելուց առաջ։
«Երեկոյան ճիշտ սնվելը միանշանակ լավ գիշերային հանգստի բանալին է: Որոշ մթերքներ հանգստացնում են ուղեղը և օգնում արագ քնել»,- փորձագետների խոսքերն է մեջբերում Express Health-ը։
Մասնագետները անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ են տվել բանան ուտել: Նրանց խոսքով՝ քնելուց քիչ առաջ կերած բանանը խթանում է առանցքային հորմոնների արտադրությունը, որոնք հանգստացնում են ուղեղը և ստեղծում այն հանգստությունը, որն անհրաժեշտ է օրգանիզմին այդ պահին։ Մասնավորապես, մրգի մեջ պարունակվող տրիպֆտոֆանը պատասխանատու է ուղեղը հանգստացնող հորմոնների «միացման» համար։
«Բանանը հարուստ է մագնեզիումով և կալիումով, որոնք կարող են օգնել հանգստացնել և՛ մկանները, և՛ միտքը: Կերեք մի ամբողջ բանան կամ պատրաստեք սմուզի»,- ավելացնում են բժիշկները։
Նրանք նաև խորհուրդ են տալիս անքնությամբ տառապող մարդկանց վերահսկել կոֆեինի և ալկոհոլի ընդունումը: Մասնագետները նշել են, որ շատերը չգիտեն, թե որքան կոֆեին են օգտագործում օրական, և հիշեցրել են, որ թեյը, որոշ գազավորված ըմպելիքներ, շոկոլադ, էներգետիկ ըմպելիքներ և որոշ ցավազրկողներ պարունակում են այս խթանիչը։