Բժիշկենը խոսել են ամեն օր լոգանք ընդունելու մասին․ Արդյո՞ք կարելի է
Ամենօրյա լոգանքը որոշ մարդկանց օրակարգի մի մասն է կազմում: Սակայն վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր լոգանք ընդունելը կարող է վնասակար լինել:
Բժիշկների պնդմամբ՝ լոգանքի հեղուկը մաքրում է մաշկի բնական յուղը: Որոշ դեպքերում մաշկի յուղից ազատվել, իհարկե, ցանկալի է, օրինակ՝ ակնեի դեպքում, սակայն չափից դուրս լոգանքները կարող են հանգեցնել մաշկի չորացման, ինչն էլ բարձրացնում է էկզեմաների, քորի և այլ մաշկային խնդիրների առաջացման ռիսկը:
Ամեն օր լոգանք ընդունելուց պետք է խուսափել հատկապես ձմռան սեզոնին: Ձմռանը, ցրտի և չոր եղանակի համադրությունն ազդում է մարդու մաշկի վրա՝ այն դարձնելով առավել չոր: Իսկ երբ չոր եղանակին, նաև ամեն օր լվանում եք մաշկը, ապա վստահ եղեք՝ որոշ ժամանակ անց մաշկը կսկսի չորանալ և թեփոտվել:
Այնուամենայնիվ, այն օրերին, երբ մարզվել եք և քրտնել, լոգանք ընդունելը պարտադիր է, քանի որ, երբ քրտինքը մնում է մաշկի վրա, այն կարող է վնասել մաշկը:
Ոչ բոլորը գիտեն, որ, ինչպես՝ աղիքային բակտերիաների, այնպես էլ՝ մաշկի բակտերիաների դեպքում, գոյություն ունեն վատ և լավ բակտերիաներ: Երբ ամեն օր մաքրում եք մաշկը, վերացնում եք նաև լավ բակտերիաները, որոնք, փաստորեն, պաշտպանում են մաշկը տարատեսակ վատ բակտերիաների ներխուժումից:
Այն հարցը, թե ինչպիսի ջրով է անհրաժեշտ լողանալ, մինչեւ հիմա քննարկվում է: Ոմանք վստահ են, որ օգտակար է տաք ջուրը, ոմանք էլ՝ սառը: Ըստ էության, ոչ մեկն էլ ճիշտ չեն: Ջուրը պետք է գոլ լինի, միայն այդ դեպքում մարմինը կարող է հարմարվել ջրին: Սառը լոգանքի դեպքում այն մարդու մոտ, ով սովոր չէ լողանալ սառը ջրով, անոթները պարզապես չեն դիմանա, կտրուկ կսեղմվեն, իսկ արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալին կառաջանա: Դա կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտ կամ գլխուղեղի կաթված:
Հատուկ ուշադրություն կարելի է դարձնել ջրի ջերմաստիճանին գլուխը լվանալու ժամանակ: Շատերը գլուխը տաք ջրով են լվանում:
Դա կտրականապես չի կարելի, բարձր ջերմաստիճանն ակտիվացնում է յուղոտ գեղձերը, եւ մազերն ավելի շուտ են կեղտոտվում: Մազերի համար անհրաժեշտ է օգտագործել սենյակային ջերմաստիճանի ջուր: