Ինչպես պատրաստել համեղ խորոված․ Այս տարբերակով փորձեք, այն պարզապես հալվում է բերանում

Դիտումներ 661
Ինչպես պատրաստել համեղ խորոված․ Այս տարբերակով փորձեք, այն պարզապես հալվում է բերանում

Հայկական խորովածը (Khorovats) հայկական խոհանոցի ամենահայտնի ու սիրված ուտեստներից է։ Այն ոչ միայն կերակուր է, այլև մշակութային ավանդույթ, որը հաճախ ուղեկցում է ընտանեկան հավաքներին, տոներին և բնության գրկում անցկացվող հանգիստը։

 

Խոզի մսի խորոված

 

Բաղադրամասեր

  • 200 գ խոզի մսին՝

  • 100 գ թթու դրած մրգեր (տանձ,խաղող),

  • 25 գ գլուխ սոխ,

  • 30 գ պրաս,

  • 50 գ նռան հյութ,

  • աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

 


Պատրաստման եղանակը

 

Խոզի մսի խորոված

 

  • Մեջքամիսը և ազդրի փափուկ միսը կտրտել, վրան ցանել աղ, պղպեղ, շարել շամփուրին և խորովել թեժ կրակով( աոանց րոցի), պարբերարար շրջելով, որպեսզի միսր հավասարաչափ խորովվի։

  • Մատուցել ափսեում, կողքից դնել թթու դրած պտուղներ, պրաս (սավզի) մանր կտրտած գլուխ սոխ։ Աոանձին մատուցել նռան հյութ։

 

Հայկական խորովածի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ մարինադը սովորաբար բավականին պարզ է լինում.

Սոխ
Աղ
Սև պղպեղ
Երբեմն բուսայուղ կամ հանքային ջուր

 

 

Շատ հայ խոհարարներ կարծում են, որ լավ մսի համը պետք չէ ծածկել շատ համեմունքներով։

Ինչի հետ են մատուցում

Խորովածը հաճախ մատուցվում է.

Լավաշի հետ (Lavash)
Թարմ կանաչիներով
Լոլիկով և վարունգով
Խորոված բանջարեղենով
Սոխով
Տնական թթուներով

Ամենաընթերցվածը