Բազուկով ամենահամեղ աղցանը, որը կարելի է պատրաստել րոպեների ընթացքում
Դիտումներ 1595
Բաղադրություն․
ճակնդեղ - 2 հատ
բուսական յուղ - 2 ճ.գ.
սոխ
կիտրոնի հյութ
սխտոր
աղ - ⅓ թեյի գդալ
խնձորի քացախ - 2 ճ.գ.
շաքարավազ - ¼ թեյի գդալ
Կտրել սոխը կես օղակների տեսքով, լցնել խնձորի քացախը, ավելացնել շաքարավազը և մարինացնել 10 րոպե։ Եփած ճակնդեղը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Ավելացնել աղացած սխտոր:
Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի, կիտրոնի հյութ և բուսական յուղ։ Մարինադը առանձնացնել սոխից, ավելացնել ճակնդեղի մեջ և լավ խառնել։ Համտեսելու համար կարող եք ավելացնել մի քիչ համեմ։
Բարի ախորժակ!
Ամենաընթերցվածը