Բազուկով և պանրով աղցան

Դիտումներ 419

Բազուկով և պանրով աղցան

 

Պարզ և շատ համեղ բազուկի աղցան, որը քիչ մարդիկ են պատրաստում և ապարդյուն։ 

Վերցնում ենք մեկ բազուկ, ավելացնում ենք պանիրը: Այս համեղ աղցանը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում և ուտում  վայրկյանների ընթացքում ։ 

Բազուկը  մանրակրկիտ լվանում ենք, մաքրում ու խոշոր կտորներով կտրատում։ Այնուհետև անցկացնում այն քերիչով խորը ամանի մեջ: 

Ժամանակն է ավելացնել պանիրը. դասական բաղադրատոմսում օգտագործվում է փափուկ ֆետա, բայց կարող եք  փորձել որևէ այլ պանիր:

Ավելացնել  համեմունքները, պետք չէ շատ  համեմունքներ ավելացնել, որպեսզի չփոխենք հիմնական մթերքների համն ու հոտը:

 Համեմունքներն ընտրել ըստ ճաշակի, համեմունքները կարող են շատ տարբեր լինել: 

Աղցանի վրա կարելի է ավելացնել նաև դդմի սերմեր։ Այնուհետև ավելացնում ենք ձիթապտղի յուղ, մի քիչ աղ և խառնում աղցանը։ 

Այս աղցանը կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ որպես գարնիր։ Այն հատկապես լավ է զուգակցվում ձկան հետ։



Ամենաընթերցվածը