Բաստուրման պատրաստեք տանը․ Ահա բաղադրատոմսը
Պահանջվող բաղադրիչներ.
1 կգ տավարի փափկամիս համար.
- Չոր կարմիր գինի (կարելի է նաև տնական) - 1լ
- Աղ - 9 ճ․գ․
- Աղացած կարմիր կծու պղպեղ - 2 ճ.գ
- Չաման - 3 ճ.գ
- Սխտոր - 4 պճեղ
- Չոր կարմիր գինի - 150 գր
- Сумах (Աղտոր)- 3 ճ.գդ
- Կարմիր աղացած պղպեղ - 2 ճ.գ
- Ալյուր
Նախ կաթսայի մեջ լցնում ենք չոր կարմիր գինու հիմքով մարինադը՝ ավելացնելով աղ, մանր կտրատած սխտոր, չաման, սումակ։
Այնուհետև փափկամիսը ընկղմում ենք այնտեղ, դնելով այնպես, որ ամբողջը ծածկվի մարինադով, դնում ենք ծանրություն։ Ծածկեք կափարիչով և թողեք յոթ օր։
Ժամկետի վերջում գինով ու համեմունքներով մարինացված անուշահոտ միսը հանում ենք, թողնում ենք քամվի (մոտ 1 ժամ)։
Մսին քսում ենք գինու, աղի, համեմունքների և ալյուրի հիման վրա պատրաստված զանգվածը։ Շերտի հաստությունը՝ 2-3 մմ։
«Ծածկելուց» հետո բաստուրման գլորում ենք համեմունքների և աղի խառնուրդի մեջ։ Այնուհետև, թելով կախեք զով, չոր, լավ օդափոխվող տեղում՝ չորացնելու համար առնվազն 10 օր:
«Բաստուրմայում» կծու-աղի համը միահյուսվում է գինու համի և համեմունքների բույրի հետ։ Օգտակար կլինի մեկ բաժակ գինիի, կամ մեկ բաժակ կոնյակի հետ։