Բարձր ճնշումը նվազեցնելու հրաշալի բաղադրատոմս

Դիտումներ 3525

Բարձր ճնշումը նվազեցնելու հրաշալի բաղադրատոմս

Գոյություն ունի ավանդական բժշկության մեկ շատ պարզ և աներևակայելի արդյունավետ բաղադրատոմս, որը կօգնի արյան ճնշումը վերադարձնել նորմալ մակարդակի, առնվազն մի քանի տարի:  
Այսպիսով, թուրմի բաղադրությունը՝ վերցրեք 5 ճաշի գդալ սոճու ասեղ, 2 ճաշի գդալ մասուր և 2 ճաշի գդալ սոխի կեղև։ Այս ամենը լցնել 1 լիտր սառը ջրի վրա, հասցնել եռման աստիճանի և փակ կրակի վրա եփել 10 րոպե։ Թող թրմվի և քամեք։ Կարող եք մի քիչ ջուր ավելացնել։ Ամբողջը խմեք 2 օրում։ Նման բուժման կուրսը 4 ամիս է։

 


Բարելավումը կարող է առաջանալ 5 օրվա ընթացքում՝ գլխացավերը կանցնեն, իսկ մեկ ամիս անց դուք կարող եք փորձել աստիճանաբար դադարեցնել հակահիպերտոնիկ դեղամիջոցները:
Կղանքը կդառնա կանոնավոր, ինչը նշանակում է, որ աղիներն ու լյարդը նույնպես մաքրվում են։
Այս թուրմն ունի իմունային ամրացնող հատկություն և կանխարգելիչ է գրիպի դեմ։
Ունի լավ միզամուղ ազդեցություն։
Օգնում է ցավոտ արյունահոսող լնդերի դեպքում։


 



Այո, այս միջոցը օգնեց ինձ ազատվել բարձր ճնշումից

Մինչ ներկայացնելը, թե ինչպես եմ ազատվել բարձր ճնշումից կամ այլ կերպ ասած հիպերտոնիայից, մի փոքր կարևոր և օգտակար ինֆորմացիա ձեզ համար։
ՀԻՊԵՐՏՈՆԻԱ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ
 
 
Ճնշման կայուն բարձրացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ.
• Ավելորդ քաշ. մարմնի քաշի ավելանալու հետ բարձրանում է արյան ճնշումը: Յուրաքանչյուր ավել կիլոգրամն ավելացնում է արյան ճնշումը 1-2 մմ սնդիկի սյուն: Հատուկ կարևոր նշանակություն ունեն կրծքավանդակի և որովայնի շրջանի ենթամաշկային ճարպաբջջանքը:
• Աղի և ճարպոտ սնունդ. աղի և ճարպոտ սնսդի չարաշահումը բերում է արյան ճնշման բարձրացման: Հայտնի է, որ հիպերտոնիայով անձինք սննդում աղն օգտագործում են երեք անգամ ավելի, քան նորմալ ճնշում ունեցող անձինք:
• Ծխախոտի օգտագործումը.ծխելու ժամանակ անոթները նեղանում են, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, երբեմն՝ 10-30 մմ սնդիկի սյուն, հաճախ նույնիսկ մեկ գլանակից:


• Ցածր ֆիզիկական ակտիվություն. նստակյաց կյանք վարողների և չմարզված անձանց մոտ հիպերտոնիայի զարգացման ռիսկը 20-50 %-ով ավել է, քան բարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող անձանց մոտ:
• Հոգեբանական գործոնները. ստրեսն իր տարբեր արտահայտումներով բարձրացնում է արտերիալ ճնշումը: Հատկապես այն մեծ նշանակություն ունի քաղաքների բնակիչների համար:
• Ժառանգականություն. ժառանգականությունը հիպերտոնիայի զարգացման կարևորագույն գործոններից մեկն է:
• Շաքարային դիաբետ. շաքարային դիաբետի հետևանքով անոթների ախտահարումը հիպերտոնիայի զարգացման հաճախակի հանդիպող գործոն է:
• Տարիք. տարիքի հետ մեծանում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը:
Ռիսկի գերծոնների կանխումը կարող է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը:
Իսկ հիմա խոսեմ այն մասին, թե ինչը օգնեց ինձ և մինչ այժմ էլ օգնում է վերահսկել ճնշումս և այն այևս չի բարձրանում։
 
 
 
 
Ինձ օգնեց նուռը։
Այս միրգը հարուստ է A, B, C, E վիտամիններով, ինչպես նաև կալիումով: Մի բաժակ նռան հյութ օգտագործելով՝ կստանաք ֆոլաթթվի օրական չափաբաժինը։ Եվ եթե ներառեք այն ձեր սննդակարգում, ճնշման հետ խնդիր չեք ունենա։
Սակայն, եթե ունեք խոցեր, պանկրեատիտ, փորկապություն, գաստրիտ, նուռը հակացուցված է ձեզ։
 
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։


Ամենաընթերցվածը