Բարձր ճնշում ունեցողները այս միրգը պետք է ներառեն իրենց սննդակարգում

Դիտումներ 735

Բարձր ճնշում ունեցողները այս միրգը պետք է ներառեն իրենց սննդակարգում

Խնձորը հրաշալի միրգ է, այն հազվադեպ հատկություններ ունի ու շատ օգտակար է։ Այս միրգը հայտնի է արժեքավոր վիտամինների պարունակությամբ։ Խնձորի գրեթե 80%-ը կազմված է ջրից։

 

 

Մնացածը բջջանյութ է, օրգանիկ թթուներ ու ածխաջրեր։

 



Պարունակում է վիտամին А, С, Е, B խմբի վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, կրախմալ, պեկտինային նյութեր, շաքար, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու և այլն), մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մանգան, ֆոսֆոր, ֆտոր, վանադիում, բոր, ցինկ և հանքային այլ նյութեր։

 

 

Խնձորի կորիզը պարունակում է օգտակար յուղեր, իսկ կեղևը՝ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ։

 



Տարատեսակ ուսումնասիրությունները պարզել են, որ օրական գոնե 1 խնձոր ուտող մարդկանց մոտ ցածր է, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը և, ընդհակառակը, բարձր է լավ խոլեստերինի մակարդակը։

 


Այսպիսով, այդ մարդկանց մոտ նվազում է անոթների պատերին նստվածք լինելու վտանգը, ինչն Էլ աթերոսկլերոզի առաջացման, արյան զարկերակային բարձր ճնշման և ինֆարկտի զարգացման պատճառն է։



Ամենաընթերցվածը