Բարձր ճնշման առաջին նշան սա է․ Եղեք տեղեկացված և կիսվեք, որ բոլորը իմանան այս մասին

Դիտումներ 5287

Բարձր ճնշման առաջին նշան սա է․ Եղեք տեղեկացված և կիսվեք, որ բոլորը իմանան այս մասին

Զարկերակային ճնշում են անվանում այն ճնշումը, որով արյունն ազդում է զարկերակների պատերի վրա` սրտի զարկերի ժամանակ: Այն արտահայտում են երկու թվով, օրինակ` 110/70: Առաջին թիվը ցույց է տալիս սիստոլիկ ճնշումը, որն առաջանում է սրտամկանի կծկման ժամանակ: Երկրորդ թիվը դիաստոլիկ ճնշումն է, որը համապատասխանում է սրտամկանի թուլացմանը: 

 

 

Արյան ճնշման բարձրացումը լուրջ խնդիր է, որն անուշադրության մատնել չի կարելի:

 



Եթե ԶՃ մշտապես բարձր է 140/90-ից, անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ դա վկայում է հիպերտոնիկ հիվանդության մասին:

 

 

Հնարավոր է նաև ճնշման միանվագ, հանկարծակի բարձրացում` հիպերտոնիկ կրիզ: Այն առաջանում է սուր հուզական ապրումներից, մեծ քանակի ալկոհոլի օգտագործումից, որոշ դեղերի օգտագործումից:

Ճնշումը կարող է բարձրանալ նաև շոկոլադի, սուրճի, թունդ թեյի, ծխախոտի օգտագործումից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Հիպերտոնիան վտանգավոր է, քանի որ բերում է անոթների ախտահարման և բարձրացնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Հիպերտոնիայի բարդություններ կարող են լինել սրտամկանի ինֆարկտը:

Բարձր ճնշման առաջին նշան սա է․ Եղեք տեղեկացված և կիսվեք, որ բոլորը իմանան այս մասին​

 



Առաջին նշանը տարօրինակ գլխացավերն են, որոնք կրում են հաճախակի բնույթ։

Այս նշանները նույնպես վկայում են արյան բարձր ճնշման մասին.

 

 

  • գլխացավեր
  • շնչառության հետ կապված խնդիրներ
  • վերջույթների թմրածություն
  • արյուն մեզի մեջ
  • տեսողության վատացում
  • արյան շրջանառության վատացում
  • արյունահոսություն քթից
  • գլխապտույտ:

Հաճախ այս նշանները կարող են աննշան թվալ մարդկանց, ինչի արդյունքում՝ խնդիրն անտեսված է մնում, և բարդություններ են զարգանում: Խնդիրը կարող է ախտորոշվել մասնագետի կողմից: Հարկավոր է ժամանակին դիմել բժշկական օգնություն ստանալու համար և հետևել մասնագետի ցուցումներին:



Ամենաընթերցվածը