Ազատվեք տան քիմիական նյութերից. Մենք պատրաստում ենք մեր բոլոր լվացող միջոցները և քիմմաքրող միջոցները՝ բնական նյութերից

Դիտումներ 319

Ազատվեք տան քիմիական նյութերից. Մենք պատրաստում ենք մեր բոլոր լվացող միջոցները և քիմմաքրող միջոցները՝ բնական նյութերից

Բաղադրությունը՝ 1 թեյի գդալ սոդա, 1/2 թեյի գդալ քերած օճառ, 2 ճաշի գդալ քացախ։ Թափահարել, թողնել մի քանի րոպե, նորից թափահարել, ավելացնել տաք ջուր, նորից թափահարել։ Հովանալուց հետո ավելացրեք մի քանի կաթիլ նարդոսի եթերայուղ։ Կարող եք մաքրել տան ցանկացած հատված։

 

Սալիկների, լոգարանների և զուգարանների մաքրող միջոց ՝

3/4 բաժակ սոդա, 1/4 բաժակ քերած օճառ, 1 ճաշի գդալ քացախ, մի քանի կաթիլ ձեր սիրելի եթերայուղից։ Այս բաղադրիչները խառնեք, քսեք սպունգով և մանրակրկիտ լվացեք։

 

 

Պատուհանների և հայելիների մաքրող միջոց՝

Լակի շշի մեջ խառնեք 3/4 բաժակ քացախը և մեկ բաժակ տաք ջուրը: Քսեք ապակու կամ հայելու վրա և սրբեք չոր շորով։

 

Հատակը մաքրող միջոց

Մի դույլ տաք ջրի մեջ ավելացրեք 1/2 բաժակ քացախ և մի քանի ճաշի գդալ էվկալիպտի յուղ: Այս հեղուկով կարող եք մաքրել հատակը։



Անիմաստ մի գնեք թանկ և քիմիական այս դեզոդորանտները․ Այս բաղադիչը վերացնում է քրտինքի տհաճ հոտը․ Բնական և արդյունավետ միջոց

Համաձայնեք, որ հակաքրտինքային միջոցները ոչ միշտ են արդարացնում մեր պահանջները, ավելին, նրանք պարունակում են նյութեր, որոնք փակում են քրտնարտադրության ուղիները՝ խախտելով նրանց նորմալ գործընթացը:

Այն նույնիսկ հետքեր չի թողնում հագուստի վրա:

Ինչպես պատրաստել բնական դեզոդորանտ

 

 

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 25 գ. սոդա
  • 15 գ. եգիպտացորենի օսլա
  • 30գ. կոկոսի յուղ
  • Եթերային յուղեր
 
 

Պատրաստման եղանակը

Սկզբում խառնեք սոդան օսլայի հետ: Սոդան, ի սկզբանե, համարվել է հոտի դեմ պայքարի ամենալավ միջոցը, այն վերացնում է բոլոր բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, այդ պատճառով թևատակերը միշտ չոր կլինեն:

 



Ավելացրեք կոկոսի յուղ: Այն հալվում է 24 աստիճան տաքության դեպքում, այդ պատճառով միջոցը մաշկին քսելով՝ այն կհալվի և սահուն կլինի:

Կարելի է նաև ավելացնել կիտրոնի եթերային յուղ: Հիշեք, այդ հոտը ուղեկցելու է ձեզ ողջ օրվա ընթացքում, այնպես որ ձեզ համար հաճելի հոտ ընտրեք:

Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, լավ թափահարեք, և այն պահեք սառնարանում:

Ձեր ձեռքերով պատրաստած հակաքրտինքային միջոցն անվնաս է, և չի խանգարում օրգանիզմում կատարվող բնական գործընթացներին:

Իհարկե պետք է հարմարվել նրան, բայց արդյունքը քեզ հաճելիորեն կզարմացնի:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը