Այսպիսի հյութեղ կոտլետներ միայն շեֆ խոհարարներն են պատրաստում․ Ահա այս գաղտնի բաղադրատոմսը

Դիտումներ 602

Այսպիսի հյութեղ կոտլետներ միայն շեֆ խոհարարներն են պատրաստում․ Ահա այս գաղտնի բաղադրատոմսը

Բաղադրությունը․

500 գ հավի լյարդ 

1 գլուխ սոխ 

1-2 պճեղ սխտոր 

1 ձու 

5 ճ.գ. ձավար 

աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի 

բուսայուղ՝ տապակելու համար 

Լյարդը, սոխը և սխտորը մանրացնել կամ աղալ: 

Աղը, պղպեղը հարել ձվի մեջ, խառնել, ավելացնել ձավարը, խառնել և թողնել 30-40 րոպե։ 

Թավայի մեջ դնել 1 ճ/գ. կոտլետներ, տապակել երկու կողմից։ 

Բարի ախորժակ



Ամենաառողջարար, համեղ և դիետիկ 3 աղցանների բաղադրատոմսերը

Ձեզ հարկավոր է․

500 գ եղինջի տերևներ

50 գ մաղադանոս և սամիթ

4 պճեղ սխտոր

1-2 հատ ընկույզ

3-4 ճ.գ բուսական յուղ

1 ճ.գ կիտրոնի հյութ, աղ

 

 

 

Եղինջները ողողել, տրորել գրտնակով։ Բուսայուղին խառնել ճզմած սխտոր և աղ, խառնուրդը ավելացնել եղինջին՝ մանրացրած սամիթի և մաղադանոսի, ինչպես նաև մանրացրած ընկույզի հետ, ցողել կիտրոնի հյութով։

Բաղադրատոմս 2․

1 բաժակ մանր կտրատած եղինջ

1 փոքր ճակնդեղ

2 պճեղ սխտոր

 

Ճակնդեղը լվանալ և քերել, սխտորը մանրացնել։ Եղինջները 1 ժամ թրմեք սառը ջրում, ապա մանրակրկիտ լվացեք, մանր կտրատեք, խառնեք ճակնդեղի և ճզմած սխտորի հետ։ Ավելացնել մայոնեզը և աղը՝ ըստ ճաշակի։



Բաղադրատոմս 3․

Եղինջ, թրթնջուկ, մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ - 20-ական գրամ

սխտոր - 2 գ

ձիթապտղի յուղ, աղ՝ ըստ ճաշակի

 

Եղինջը գրտնակով տրորել։ Բոլոր կանաչիները մանր կտրատել, ավելացնել մանրացված սխտորը, աղը, ձիթապտղի յուղը։

 

 



Ամենաընթերցվածը