Այսօր սուպերմարկետում սմբուկ նկատեցի․ Կզարմանաք, երբ իմանաք ինչ արժեր

Դիտումներ 3779

Այսօր սուպերմարկետում սմբուկ նկատեցի․ Կզարմանաք, երբ իմանաք ինչ արժեր

Այսօր գնումներ կատարելիս, նկատեցի, որ սուպերմարկետում սմբուկ են վաճառում։ Այս եղանակին շատ քիչ է սմբուկը և պարզ է, որ արժեքը բավականին բարձր պետք է լիներ։

 

 

Սակայն ի զարմանս ինձ բավականին մատչելի էր արժեքը ՝ հաշվի առնելով եղանակային և սեզոնային պայմանները։



1 կգ սմբուկը վաճառվում էր 990 դրամով։

 

 

Իսկապես այս սեզոնի համար վատ գին չէ։

Սմբուկը երբեմն անվանում են «հայկական վարունգ» (չշփոթել հայկական վարունգի՝ սեխի տեսակի հետ)։ Հայտնի ճանապարհորդ Ա. Բ. Կլոտ-Բեյը, Եգիպտոսով ճանապարհորդելիս նկարագրելով բանջարանոցային բույսերը, նշում է, որ այդ երկրում առանձնացնում են հայկական վարունգի երկու տեսակ. սպիտակ (Բիդինջան աբադ) և մանուշակագույն (Բիդինջան էսուետ)։



Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ։ Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով։

Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ)։ Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում։

 

 

Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս։ Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45-60 օր առաջ։

Քիմիական կազմ
Սմբուկի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3-4%։ Բացի այդ, սմբուկի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Սմբուկը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեև պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։

Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ։



Ամենաընթերցվածը