Եզակի միջոց, որը բուժում է փսորիազը, սնկերը, մրսածությունը, պզուկները և շատ ավելին

Դիտումներ 2190

Եզակի միջոց, որը բուժում է փսորիազը, սնկերը, մրսածությունը, պզուկները և շատ ավելին

Եզակի յուղ, որը բուժում է փսորիազը, սնկերը, մրսածությունը, պզուկները և այլն: Այս յուղը հրաշքներ է գործում ձեր մարմնի համար

Թեյի ծառի յուղն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ, մասնավորապես՝

• Հակաբակտերիալ 

• Հակասնկային 

• Հակավարակիչ 
• Հակաբորբոքային

• Հակաօքսիդանտ 

• Հակասեպտիկ հատկություն
• Ջերմիջեցնող հատկություն

• նպաստում է մարսողությանը

 

 

Թեյի ծառի յուղը քսել եղունգներին ցնցուղից հետո՝ գեղեցիկ և առողջ տեսք ունենալու համար: Ավելացրեք մի քանի կաթիլ ձեր դեմքի մաքրող միջոցին՝ առողջ երանգ ունենալու համար:

Կիրառեք մեկ կամ երկու կաթիլ գրգռված մաշկին։

30 կաթիլ թեյի ծառի յուղը խառնեք 10 կաթիլ նարդոսի յուղի, մեխակի յուղի և 230 գ ալոե վերայի գելի հետ՝ ձեռքերը տնական ախտահանող միջոց պատրաստելու համար:

Բակտերիայից ազատվելու համար ձեր ատամի խոզանակին մի կաթիլ թեյի ծառի յուղ դրեք։

Պահեք երեխաներից հեռու և խուսափեք ներքին ականջների, աչքերի և այլ զգայուն տարածքների հետ շփումից:



Բանջարեղեն, որը բուժում է շաքարային դիաբետը, փսորիազը, նստանյարդաբորբ իշիասը, և՝ ոչ միայն

Ժողովուրդը գետնախնձորին տարբեր անվանումներ է տալիս. «հավերժական կարտոֆիլ», «գետնատանձ», «երուսաղեմյան արտիճուկ»…

Այս բանջարեղենի բուժական հատկանիշների մասին արդեն վաղուց հայտնի է, այնպես որ, մենք կներկայացնենք մի քանի փաստ այն մասին, թե ինչպես են այն օգտագործում բուժման մեջ կամ ուղղակի շատ հիվանդությունների կանխարգելման համար:

Կարելի է երկար թվարկել բոլոր օգտակար վիտամինները և հանքանյութերը, որոնք պարունակվում են գետնախնձորի մեջ, բայց կարևոր է հիշատակել ինուլինը` նյութ, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց: Դա միակ հիվանդությունը չէ, որի դեմ պայքարում է գետնախնձորը:

 

 

Գետնախնձորի օգուտը

1. Շաքարային դիաբետի ժամանակ

Շաքարային դիաբետի ժամանակ կամ դրա կանխարգելման համար խորհուրդ է տրվում կերակուր ընդունելուց 10 րոպե առաջ ուտել երկուական թարմ գետնախնձոր` օրը 3 անգամ: Օգտագործվում են նաև գետնախնձորի տերևները. դրանք լվանում են, կտրատում և վրան բուսայուղ ավելացնում: Ահա այսպիսի արտասովոր աղցան:

2. Մաշկային հիվանդությունների ժամանակ

Քերիչով անցկացրած գետնախնձորից «խմոր» են պատրաստում, որն օգտագործում են փսորիազի, էկզեմայի և այրվածքների բուժման համար:

 

3. Հոդերի և հյուսվածքների հիվանդության ժամանակ

Հոդատապի և հոդաբորբի ժամանակ խաշած գետնախնձորը դնում են հոդերին: Գետնախնձորի մանրացրած տերևները լցնում են ջրի մեջ և բուժական լոգանք են ընդունում, որն օգտակար է աղերի կուտակման և նստանյարդաբորբ իշիասի ժամանակ:

 



4. Գլխացավերի ժամանակ

Շատ օգտակար է առավոտյան գետնախնձորի հյութ խմելը. խառնել 2 ճաշի գդալ հյութը 1 ճաշի գդալ ջրի հետ:

5. Նիհարելու համար

Օգտագործել  1-ին կետի արտասովոր աղցանը:

6. Հարբուխի ժամանա

Գետնախնձորի հյութը օգտագործվում է այդ հիվանդության դեմ պայքարելու համար: Հինգական կաթիլ՝ օրը 3 անգամ, և շնչելը շատ հեշտ կդառնա:

7. Կոսմետիկ միջոց

Գետնախնձորից պատրաստում են ոչ միայն դիմակներ մաշկի համար, այլ նաև մազերի խնամքի միջոց:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը