Այս ըմպելիքի մեկ բաժակը կարող է սարսափելի հետեւանքներ ունենալ ձեր առողջության համար։ Եվ շատ մարդիկ խմում են այն ամեն օր

Դիտումներ 1373

Այս ըմպելիքի մեկ բաժակը կարող է սարսափելի հետեւանքներ ունենալ ձեր առողջության համար։ Եվ շատ մարդիկ խմում են այն ամեն օր

Երբևէ զգացե՞լ եք սառը թարմության հաճույքը՝ առանց կալորիաներ սպառելու։  Առաջին բանը որ արել եք՝ գազավորված ըմպելիքների օգտագործու՞մն է եղել․ Շատ ափսոս, քանի որ դրանք չարիք են մարդկության համար։
Ասպարտամը  (L-Aspartyl-L-phenylalanine) քաղցրացուցիչ է, շաքարի փոխարինող (դիետիկ հավելում E951), որը գրեթե չունի կալորիաներ և 200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը:

 

 

Այն հաճախ հանդիպում է զովացուցիչ ըմպելիքների մեջ, սակայն օգտագործվում է նաև տարբեր այլ դիետիկ մթերքների մեջ: Այն օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են վերահսկել իրենց քաշը, բայց պատրաստ չեն հրաժարվել քաղցր ու անուշաբույր ուտեստներից և ըմպելիքներից, որոնք սիրում են ուտել և խմել: 



Եվ շատերը շատ լավ գիտեն, որ ասպարտամը պարտադիր չէ, որ ավելի առողջարար լինի, քան շաքարը: Սակայն այս վերջին հետազոտությունը պետք է ստիպի նույնիսկ ամենամոլի դիետիկ սնունդ օգտագործողներին վերանայել իրենց ուտելու սովորությունները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը երկու բաժակ դիետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է 30%-ով մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

 

 

Այն նաև ցույց է տվել, որ խմիչքի օգտագործման այս մակարդակը 50%-ով մեծացնում է սրտի կաթվածից մահանալու հավանականությունը։
Ասպարտամն ունի նաև այլ բացասական հետևանքներ. Այն կարող է մեծացնել դեպրեսիայի վտանգը, որն իր հերթին կարող է մարդկանց ավելի զգայուն դարձնել սրտի հիվանդությունների նկատմամբ: Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը կարող է հանգեցնել սրտի վնասվածքի, ինչպիսիք են ալկոհոլի նորմայից շատ օգտագործումը, ծխախոտի ծխելը և նստակյաց կենսակերպը:

 



Ասպարտամը կարող է նաև բազմաթիվ այլ մարմնական և հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ։ Ասպարտամի օգտագործման հետ կապված ախտանիշների ցանկը հետևյալն է.
Հիպերակտիվություն
Անհանգստություն
Ալցհեյմերի հիվանդություն
Գլխացավ
Գլխապտույտ
Անհատականության փոփոխություններ
Ագրեսիա
Որովայնային ցավ

Ի վերջո, անհատների որոշելիքն է՝ ներառել ասպարտամը իրենց սննդակարգում, թե ոչ: Միգուցե մի քանի մեծ ու երկար ուսումնասիրությունները օգնեն գիտնականներին վերջնական դատավճիռ կայացնել: Մինչ այդ ընտրությունը ձերն է։


 



Ամենաընթերցվածը