Ալկոհոլիզմով հիվանդներին տվեք սա և նրանք այևս չեն ցանկանա խմել

Դիտումներ 2595

Ալկոհոլիզմով հիվանդներին տվեք սա և նրանք այևս չեն ցանկանա խմել

 Մի քանի բուժիչ բուսական հյութերի խառնուրդը, որոնց հիմնական բաղադրիչը որդանակի հյութն է,  լավ բուժման տարբերակ է ալկոհոլիզմի դեպքում: Այս խառնուրդը թույլ է տալիս ալկոհոլիզմով հիվանդներին բարելավել իրենց առողջությունը, փրկել ընտանիքը և վերադառնալ բնականոն կյանքին: Ահա դեղատոմսը. 

 

 

Կիրառելուց առաջ անպայման հարցրեք բժշկի կարծիքը։ Կայքում տեղ գտած նյութը ունի միմիայն տեղեկատվական բնույթ։

Խառնեք 1 բաժին որդանակի հյութ, 3 ուրցի հյութ, սոսիի 2 մաս, խատուտիկի թուրմ և խմեք 1 ճ.գ. խառնուրդից՝ նոսրացնելով 0,5 բաժակ ջրի մեջ, օրը 4 անգամ: Բուժման կուրսը 3-6 ամիս է։


 



Ինչպես հրաժարվել ծխախոտից և չգիրանալ. 9 արդյունավետ խորհուրդ

Երբ մարդը հրաժարվում է ծխախոտից, նրա օրգանիզմը սկսում է ավելի լավ յուրացնել սնունդը, ուստի շատ հնարավոր է, որ նա մինչև 10 կգ ավելորդ քաշ կկուտակի: Հաճախ մարդիկ դա կապում են նրա հետ, որ ծխելիս օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներն ավել արագ են ընթանում, իսկ ծխախոտից հրաժերվելու դեպքում դրանք դանդաղում են:

 

Հարկ է հիշել, որ օրգանիզմը բավական շատ կալորիա է այրում նիկոտինի վերամշակման համար: Նաև շատ հաճախ ծխախոտից հրաժարվելուց հետո մարդու մոտ առաջանում է ուտելու ցանկություն, քանի որ նա պարզապես ձանձրանում է:

 

Բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ ծխախոտը միշտ բավական երկար ժամանակով ազատում է մարդուն ուտելու ցանկությունից: Սա է պատճառը, որ երբ մարդը հրաժարվում է ծխախոտից, նա բացառում է նիկոտինը և նախկինում դրա վերամշակման համար օգտագործվող կալորիաները պարզապես սկսում են կուտակվել ավելորդ կիլոգրամների տեսքով:

Ցավոք՝ ծխախոտից հրաժարվելու դեպքում բարելավվում է նաև ախորժակը, ուստի ավելորդ քաշից կուտակումից խուսափելու համար հարկավոր է ոչ միայն փոխել սննդակարգը, այլև հսկայական ջանքեր գործադրել չծխելու և չափից շատ չուտելու համար:

 

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 խորհուրդ, որոնք կօգնեն չկուտակել ավելորդ կիլոգրամներ ծխախոտից հրաժարվելուց հետո.

 

1.      Սնունդը պետք է լինի թեթև ու ցածր կալորականությամբ, քանի որ ծխող մարդը չպետք է կտրուկ նվազեցնի սննդի չափաբաժինը:

 

2.      Ուտեստները պետք է լինեն բազմազան ու հաճույք պատճառեն, այլ ոչ թե միայն հագեցնեն:

 

3.      Հարկավոր է ընտրել սպիտակուցներով հարուստ սննդամթերք, քանի որ սպիտակուցները նպաստում են օրգանիզմի առողջացմանն ու բարելավում են ընդհանուր ինքնազգացողությունը:

 

4.      Բացի այդ, հարկավոր է ընտրել սննդային մանրաթելերով հարուստ սննդամթերք, քանի որ դրանք ավելի արագ են հագեցնում:

 

5.      Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ մաքուր չգազավորված ջուր և նվազագույնի հասցնել թեյի, սուրճի և ալկոհոլի գործածությունը:

 

 



6.      Դիետաներից հարկավոր է հրաժարվել, քանի որ սննդակարգը պետք է հարուստ լինի բավարար քանակությամբ վիտամիններով ու միկրոտարրերով՝ հավելյալ սթրեսից խուսափելու համար:

 

7.      Պետք չէ մոռանալ, որ ծխախոտից հրաժարվելու դեպքում առաջացող տհաճ զգացողությունները պայմանավորված են լինում նաև գլխուղեղում տեղի ունեցող կենսաքիմիական փոփոխություններով: Հուզական ֆոնի մակարդակի նվազման հետևանքով կարող է առաջանալ դեպրեսիա, որից ազատվելու համար գլխուղեղը կսկսի պահանջել սերոտոնին՝ երջանկության հորմոն: Այս հորմոնը ստանալու ամենապարզ միջոցը քաղցրավենիքն է, ուստի ծխող մարդիկ սկսում են անսահմանափակ քաղցրավենիք օգտագործել՝ սննդից հաճույք ստանալու համար: Այսպիսով՝ հարկ է հիշել, որ ծխախոտից հրաժարվելուց հետո ավելորդ քաշ չկուտակելու համար մարդը պետք է նաև գիտակցաբար հրաժարվի կոնֆետներից, շոկոլադից ու թխվածքաբլիթներից:

 

 

 

8.      Ավելորդ քաշից խուսափելու համար հարկավոր է փոխարինել քաղցր սննդամթերքը տրիպտոֆանով հարուստ սննդամթերքով: Այս նյութը մեծ քանակությամբ պարունակվում է կաթի ու կաթնամթերքի, ինչպես նաև մսի, հնդկահավի մսի, պանրի ու բանանի մեջ: Սննդամթերքի նշված տեսակները բոլորն էլ շատ համեղ են, սակայն ունեն բարձր կալորիականություն, ուստի ոչ մի դեպքում պետք չէ չարաշահել:

 

9.      Երբեմն ծխախոտից հրաժարվելուց հետո մարդիկ սկսում են հետևել սննդակարգին, սակայն միևնույն է գիրանում են: Այս դեպքում խորհուրդ է տրվում մարզվել ու լինել ֆիզիկապես ակտիվ: Սա կօգնի կենտրոնացնել ուշադրությունը ֆիզիկական վարժությունների վրա, չմտածել սննդի մասին և ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից՝ առանց հավելյալ ջանքեր գործադրելու:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը