Այս խառնուրդը այրում է որովայնի ճարպը 4 գիշերում. Այն, ինչ փնտրում էի երկար ժամանակ

Դիտումներ 1443

Այս խառնուրդը այրում է որովայնի ճարպը 4 գիշերում. Այն, ինչ փնտրում էի երկար ժամանակ

Այս մթերքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, հագեցնել օրգանիզմը վիտամիններով և էներգիայով։ Հրաշալի խառնուրդը դրական է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա, բարելավում է աղեստամոքսային տրակտի և սրտի մկանների աշխատանքը։ Այն նաև ակտիվորեն նպաստում է քաշի կորստին։ Ընդամենը 4 օրում դուք կնկատեք, որ ձեր կազմվածքը փոխվել է։
Ձեզ հարկավոր կլինի
120 գ բողկ
3 կիտրոն
4 ճ.գ. մեղր
2 ճ.գ. դարչին
1 փոքր կտոր կոճապղպեղ
Բողկը և կոճապղպեղը մանրացնել բլենդերով։ Կիտրոնները կտրատել 4 մասի, ապա դնել բլենդերի մեջ և նորից մանրացնել ամեն ինչ։ Խառնուրդին ավելացրեք մեղր, դարչին և ամեն ինչ խառնեք, մինչև ստացվի միատարր մածուկ։
Ճարպեր այրող միջոցը պետք է ընդունել 1 ճաշի գդալ օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ։ Բուժման կուրսը 3 շաբաթ է։ Այնուհետեւ անհրաժեշտ է 3 օր ընդմիջում կատարել, որից հետո կարող եք կրկնել կուրսը։
Կիսվեք այս օգտակար հոդվածով ձեր ընկերների հետ։



Որովայնի փքվածության 8 պատճառ. ինչպես ազատվել

Որովայնի փքվածությունը տհաճ խնդիր է, որը բավական տարածված է: Fabiosa.ru-ն ներկայացրել է խնդրի մի քանի պատճառ և դրանից ազատվելու եղանակներ:

Չափից շատ ուտելը: Սա ամենատարածված պատճառներից է, որը որովայնի փքվածության է հանգեցնում: Այն ուղեկցվում է որովայնում ծանրության զգացմամբ: Տհաճ զգացողություններից խուսափելու նպատակով փոքր չափաբաժնով կերեք:

Ծանր, յուղոտ մթերքի օգտագործում: Ճարպերն ածխաջրերից ու սպիտակուցներից երկար են մշակվում: Այդ պատճառով յուղոտ մթերքը ոչ միայն հագեցածության զգացում է պարգևում, այլև որովայնի փքվածության պատճառ է դառնում:

Շտապողականություն: Կերեք մանր կտորներով՝ մանրամասն ծամելով մթերքը:

 



Արհեստական քաղցրացնող միջոցներ: Սրանց մեծ մասը սորբիտոլ և ֆրուկտոզա են պարունակում: Դրանք ամբողջությամբ չեն մշակվում, ինչի արդյունքում հանգեցնում են որովայնի փքվածության: Ցանկալի է դրանք առհասարակ բացառել սննդակարգից:

Ամբողջահատիկ ցորեն: Սրանք հարուստ են բջջանյութով, բայց կարող են նաև որովայնի փքվածության պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար պարտադիր չէ հրաժարվել այս մթերքից: Պարզապես օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմեք:

Գրգռված աղու համախտանիշ: Այս խնդիրն ուղեկցվում է փքվածությամբ, որովայնի ցավով, դիարեայով: Եթե համապատասխան ախտորոշումը դրվել է բժշկի կողմից, հարկավոր է սննդակարգում փոփոխություններ կատարել:

Գազերի կուտակում: Գազերի կուտակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում լավ ծամել մթերքը, սննդակարգից բացառել կամ նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որոնք մեծ քանակով գազերի առաջացման պատճառ են դառնում:

Հորմոններ: Այսպիսի իրավիճակ առավել հաճախ նկատվում է կանանց շրջանում՝ դաշտանային ցիկլի ընթացքում: Դա տեղի է ունենում պրոգեստերոնի մակարդակի բարձրացման արդյունքում:



Ամենաընթերցվածը