Այս թուրմը բուժում է մաշկային ցանկացած խնդիր, ստամոքսի բոլոր հիվանդությունները և վերականգնում է մարմնի գործառույթները

Դիտումներ 707

Այս թուրմը բուժում է մաշկային ցանկացած խնդիր, ստամոքսի բոլոր հիվանդությունները և վերականգնում է մարմնի գործառույթները

Պրոպոլիս-ը մեղու սոսինձ է, որը մեղուները օգտագործում են փեթակում ճաքերը փակելու, օտար առարկաները մեկուսացնելու և բջիջները ախտահանելու համար՝ նախքան ձվերը նստեցնելը:

 

 

Պրոխոլիսը օգնում է մարմնին վերականգնել իր գործառույթները:

Պրոպոլիսի օգտակար հատկությունները ՝ 

 



Ֆարինգիտի ու տոնզիլիտի դեպքում կոկորդը ողողեք 1:10 հարաբերությամբ ֆիզլուծույթով բացած թուրմով:

Նույն խտությամբ էլ պետք է պատրաստել բերանի խոռոչը ողողելու համար նախատեսված լուծույթը ստոմատոլոգիական հիվանդությունների դեպքում:

 

 

Սինուսիտի ու հայմորիտի դեպքում վերը բերված համադրությամբ բացված լուծույթը կաթեցնել քթի մեջ, ինչպես նաև քթի լվացում կատարել, երբ մի քթանցքի մեջ լցված լուծույթը թափվում է մյուսից:

Օտիտի դեպքում ականջի մեջ դրեք պրոպոլիսի լուծույթի մեջ թրջած բամբակ: Եթե պրոցեդուրան երեխայի համար է արվում, լուծույթը պետք է նոսրացնել եռացրած, մինչև նորմալ տաքության աստիճան սառեցված ջրով` 1:1 հարաբերությամբ: Մեծերը կարող են նաև այս թուրմի 5%-անոց խտությամբ լուծույթից յուրաքանչյուր ականջի մեջ կաթեցնել 2 կաթիլ՝ մինչև ամբողջական առողջացում:

 



Պրոպոլիսի թուրմով ինհալացիաներ (1 կաթիլ թուրմ-5մլ ֆիզլուծույթ հաշվարկով) կիրառում են շնչուղիների հիվանդության դեպքում: Պատրաստի հեղուկը կարելի է լցնել ինհալատորի մեջ:

Որպես ընդհանուր ամրապնդող միջոց` 15-20 կաթիլ պրոպոլիսի թուրմը լուծել մի գդալ կաթի մեջ ու խմել ուտելուց 30 րոպե առաջ:

Ստամոքսային հիվանդությունների բուժման համար 15-20 կաթիլ թուրմը կարելի է լուծել 100 մլ տաք ջրի մեջ ու խմել ուտելուց 30 րոպե առաջ:

Մաշկի վնասվածքները, վերքերը, հերպետիկ ցանը, ոտնաթաթերի ու եղունգների սնկային ախտահարումը, թեփը բուժում են չնոսրացված պրոպոլիսի պրեպարատով, թրջոցների, քսելու եղանակներով:

Մարդու օրգանիզմի վրա պրոպոլիսի ողջ բարերար ազդեցությամբ հանդերձ` ճշգրիտ ախտորոշման ու բուժում նշանակելու համար ամեն դեպքում պետք է դիմել բժշկի:

Պրոպոլիսը հակացուցված է մեղվաբուծական մթերքների նկատմամբ ալերգիաներ ունեցող մարդկանց:

Երեխաները, հղի կանայք ու վարորդները նույնպես ներքին ընդունման համար չեն կարող օգտագործել սպիրտի հիմքով պատրաստված այս դեղամիջոցը: Կարելի է միայն քսել, պիտանի է արտաքին օգտագործման համար:

 

 

Ալերգիկ ռեակցիաների բարձր ռիսկի պատճառով մինչև 3 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում պրոպոլիսի հիմքով որևէ դեղամիջոց նշանակել:



Ամենաընթերցվածը