Այս տորթը բոլորին կտեղափոխի մանկություն․ Ահա բաղադրատոմսը
Դիտումներ 502
Ձեզ հարկավոր է․
ալյուր - 600 գր
շաքարավազ - 200 գր
կարագ - 300 գր
ձու - 1 հատ
ձվի դեղնուց - 1 հատ
աղ - 1 պտղունց
սոդա քացախով - 1/2 թ.գ. (կամ 1 թ/գ փխրեցուցիչ)
վանիլային շաքար ըստ ցանկության
Խնձորի ջեմ՝ 400 գր
Հարել փափուկ կարագը շաքարավազի, աղի և վանիլային շաքարի հետ։ Ավելացնել ձվերը և նորից հարել։
Ավելացնում ենք սոդան։
Ավելացնում ենք մաղած ալյուրը և ձեռքերով հունցում փափուկ խմորը։
Խմորը փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանը 30 րոպե։
Սառեցված խմորը գրտնակում ենք 5 մմ հաստությամբ շերտերի։ Թխել 180 C ջերմաստիճանում 15 րոպե։
Տաք թխվածքը կիսում ենք և կեսի վրա քսում ենք ջեմ վրան դնում երկրորդ կեսը և մնացած ջեմով քսում։ Կտրեք անհարթ եզրերը, մանրացրեք և շաղ տվեք վրան:
Կտրել ուղղանկյունների և մատուցել։
Ամենաընթերցվածը