Այս տնական մեթոդի միջոցով կարող եք հեշտությամբ նվազեցնել խոլեսթերինի մակարդակը

Դիտումներ 409

Այս տնական մեթոդի միջոցով կարող եք հեշտությամբ նվազեցնել խոլեսթերինի մակարդակը

Չնայած խոլեստերինը վատ է ազդում մեր օրգանիզմի վրա, սակայն փոքր քանակությունն այն ամենն է, ինչ անհրաժեշտ է օրգանիզմում հորմոններ և այլ նյութեր արտադրելու համար: 

Մենք առաջարկում ենք պարզ համեղ միջոց խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։ 

 


 

 



Վարսակի ալյուրը լավագույն հինգ մթերքներից մեկն է, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Այն պարունակում է լուծվող մանրաթել, որը կա նաև խնձորի, տանձի, լոբիի, բանանի և սալորաչրի մեջ։ Երբ լուծվող մանրաթելն անցնում է մարսողական տրակտով, այն լուծվում է գելանման նյութի: Արդյունքում, գելանման մանրաթելը կլանում է խոլեստերինն ու ճարպերը՝ թույլ չտալով նրանց ներթափանցել արյան մեջ և փոխարենը հեռացնել դրանք մարմնից:

Պարզապես մանրացրեք ամբողջական վարսակը: Խմեք ձեր ընտրությամբ բուսական կաթով։ Այն կարող է լինել կոկոսի կամ նուշի կաթ, կարող եք ավելացնել թարմ մրգեր և դարչին։

 



Բանանով և վարսակի ալյուրով խոլեստերինի մակարդակը իջեցնող սմուզի

Բաղադրիչներ

1/4 բաժակ վարսակ

1/2 բաժակ  յոգուրտ
1 բանան
1/2 բաժակ կաթ
2 թեյի գդալ մեղր
1/4 թեյի գդալ աղացած դարչին, նաև մի պտղունց մշկընկույզի փոշի։

Բլենդերի մեջ խառնում ենք բոլոր բաղադրիչները, մինչև հարթ զանգված ստանաք, ցանկության դեպքում կարող ենք մի քիչ ջուր ավելացնել։



Ամենաընթերցվածը