Այս տերևները կօգնեն ձեզ երիտասարդացնել մաշկը, կարգավորել մարսողական համակարգը և բուժել վերքերն ու մրսածությունը

Դիտումներ 267

Այս տերևները կօգնեն ձեզ երիտասարդացնել մաշկը, կարգավորել մարսողական համակարգը և բուժել վերքերն ու մրսածությունը

Եզան լեզուն 10-30 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է՝ յուրահատուկ, երկարավուն, ձվաձեւ տերեւներով։ Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերեւները եւ սերմերը, երբեմն՝ նաեւ արմատը։ Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ եւ այլն։ 
 

 

 

Վերքերի բուժում

Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:

Մարսողության լավացում

Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:

Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 երեք անգամ մինչ ուտելը:

 



Մաշկի երիտասարդեցում

Հարկավոր է եզան լեզվի թարմ տերևները լավ մանրացնել, ավելացնել մի քիչ եռացրած ջուր և նույն քանակությամբ մեղր: Այս խառնուրդը քսեք դեմքին և թողեք 15-20 րոպե: Եզան լեզվի դիմակը պետք է օգտագործել շաբաթական 1-2 անգամ:

Մրսածության բուժում

 

 

Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի:

Հակացուցումներ. 



 

Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի:

 



Ամենաընթերցվածը