Այս սերմերը բուժում են շաքարային դիաբետը, մաշկային խնդիրները, կանացի հիվանդությունները ․․․

Դիտումներ 160

Այս սերմերը բուժում են շաքարային դիաբետը, մաշկային խնդիրները, կանացի հիվանդությունները ․․․

Այս շատ օգտակար բույսը շատ անվանումներ ունի՝ չաման, ճապուռ, զիրե, քիմիոն, քիմոն:

Չինական և այուրվեդիկ բժշկությունը վաղ ժամանակներից չամանի սերմերն օգտագորում են բժշկության և կոսմետոլոգիայի մեջ:



Արաբ գեղեցկուհիներն այն պարբերաբար օգտագործում են սննդում ազդրերին և կրծքին գրավիչ կլորություն հաղորդելու համար, մազերին՝ ուժ և առողջ փայլ:

1. Մարսողություն

Չամանի պտուղները լավ ազդեցություն են ունենում ստամոքսաղիքային տրակտի վրա, մեծացնում են ախորժակը և լավացնում են մարսողությունը: Բջջանյութի մեծ պարունակության շնորհիվ՝ հատիկները օգտակար են փորկապության դեմ պայքարում: Իսկ լավ հասած սերմերը խորհուրդ է տրվում օգտագործել լյարդի թուլացած գործունեությամբ մարդկանց, նաև ստամոքսի խանգարման դեպքում:

2. Շաքարային դիաբետ

Մի շարք ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չամանի սերմերը զգալիորեն ազդում են դիաբետիկների արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմա վրա: Լավ արդյունքի համար խորհուրդ է տրվում ընդունել օրական 2-ական թ. գ. մանրացված հատիկ՝ նախապես կաթին խառնելով:

Եվս մեկ կիրառում՝ 2 թ. գ. սերմերը թրջեք ջրով, թողեք գիշերը մնա, առավոտյան խմեք ստացված թուրմը: Ձեզ ավելի առողջ կզգաք:

3. Առողջ մաշկ

Չամանի հատիկների մածուկը հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն ունի, արագացնում է վերականգման և ապաքինման գործընթացները: Ուստի լայնորեն կիրառվում է մաշկի քերծվածքների, վերքերի ու խոցերի բուժման համար:

 
 

4. Խոլեստերինի վերահսկողություն

Բույսը շատ օգտակար է ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ ունեցողների համար: Չամանն ավելացրու տարբեր ուտեստների, օգտագործիր լավ հասած սերմերը, խմիր հատիկներով թուրմ, և կնվազեցնես խոլեստերինի մակարդակն անոթներում:

5. Շնչուղիների հիվանդություններ

Չամանի պտուղնեից կաթով եփուկն իսկական փրկություն է չոր հազի դեպքում: Իսկ կոկորդում ցավի դեմ կա հրաշալի բաղադրատոմս՝ 2 ճ. գ. սերմերը 30 րոպե եփիր 1 լ. ջրով: Այս թուրմով պարբերաբար ողողիր կոկորդդ:

6. Տհաճ հոտ

Տոսքինների մեծ քանակության պատճառով երբեմն մարմնից սկսում է տհաճ հոտ գալ: Բայց չամանի սերմերով թեյ օգտագործելու սովորույթ ձևավորելու դեպքում այդ խնդրից կարելի է արագորեն ազատվել:

7. Կնոջ առողջություն

Չամանի պտուղների օգտագործումն ազդում է որպես էստրոգենի արտազատման բնական խթանիչ: Չամանը խթանում է կերակրող մայրերի կաթնարտադրությունը: Կրծքի կաթի անբավարարության դեպքում օրական 3-ական բաժակ եփուկ խմիր (2 թ. գ. պտուղ 1 բաժակ տաք կաթի հետ):

Ի դեպ, չամանի սերմերը դրականորեն են ազդում տղամարդկանց լիբիդոյի վրա:



Ամենաընթերցվածը