Բացահայտվել է կոտրվածքների, ոսկորների առողջության համար ամենաօգտակար միջոցը
Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ ծաղկափոշին կարող է օգտակար լինել կոտրվածքների և ոսկորների վերականգնման հետևանքների դեմ պայքարում: Հետազոտողները ուսումնասիրել են լաբորատորիայում ոսկրերի վերականգնման համար օգտագործվող կալցիումի ֆոսֆատի տեսակները, ինչպիսիք են հիդրօքսիապատիտը (HAp) և β-տրիկալցիումի ֆոսֆատը (TCP) հանքանյութեր աճեցնելու համար փոշու հատիկները որպես կենսամատրիկա օգտագործելու հնարավորությունը:
Փոշու մասնիկներն ունեն խոռոչ կառուցվածք և արդեն իսկ մեծ ներուժ են ցույց տվել դեղամիջոցների առաքման մեջ՝ շնորհիվ իրենց բարձր մակերես-ծավալ հարաբերակցության և ցածր խտության: Նրանք ունեն նաև առաձգական արտաքին թաղանթ, որը դիմացկուն է ջերմության և տարբեր թթուների ու հիմքերի նկատմամբ։
Փորձի ընթացքում կալցիֆիկացման արդյունքում ծաղկափոշու մասնիկներից ձևավորվել են հստակ գնդաձև խոռոչ պարկուճներ։ Կալցինացումից հետո, երբ պարկուճները տաքացվեցին և մաքրվեցին, թիմին մնաց կալցիումի ֆոսֆատ, որը բաղկացած էր HAp-ից և TPC-ից: Այնուամենայնիվ, հեղինակները նշում են, որ հետագա փորձեր կպահանջվեն պարզելու համար, թե ինչպես լավագույնս օգտագործել այս նյութերը ոսկրերի վերականգնման համար:
Բնական միջոց, որը օգնում է վերականգնել կոտրվածքները և ամրացնել ոսկորները
Մեջքի, պարանոցի, հոդերի և ոտքերի ցավի ժամանակ հիանալի է ուտելի դոնդողով պատրաստվող դեղամիջոցը:
Անհրաժեշտ է վերցնել 150 գրամ դոնդող (ժելատին) և ¼ բաժակ սառը ջուր, խառնել միմյանց և դնել սառնարանը, որտեղ պետք է 10 ժամ մնա: Սա կարելի է անել քնելուց առաջ:
Առավոտյան այն ժելեի վերածված կլինի և պատրաստ կլինի ըմպելու համար:
Գարեջուր օգտագործել
Չափից շատ ալկոհոլը կարող է նոսրացնել ոսկրերի խտությունը, սակայն հետաքրքիրն այն է, որ օրեկան 12 միլիգրամ գարեջուր օգտագորւծելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ գարեջուր օգտագործող կանանաց ոսկրերն ավելի ամուր են համաեմատած այն կանանց ոսկերի հետ, ովքեր չեին օգտագործել գարեջուր:
Գարեջրի` ոսկրային հյուսվածքների ամրության վրա ունեցած ազդեցությունը ամենայն հավանականությամբ դրա մեջ պարունակվող դիետիկ սիլիցիումն ու ֆիտոէստրոգեններն են, որոնք երկուսն էլ կարևոր են ոսկրերի վերականգնման ու ամրության համար:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։