Այս պարզ ըմպելիքը կմաքրի լորձը ձեր թոքերից և ակնթարթորեն կբարելավի ձեր իմունային համակարգը

Դիտումներ 3217

Այս պարզ ըմպելիքը կմաքրի լորձը ձեր թոքերից և ակնթարթորեն կբարելավի ձեր իմունային համակարգը

Երեխաները, իհարկե, ամենից հաճախ տառապում են հազից ու մրսածությունից։ 

Իմունային համակարգը կանխում է հիվանդությունները և նվազեցնում է տարբեր առողջական ռիսկերը, մանրէները, մակաբույծները, վիրուսները և բակտերիաները: Իմունային համակարգը պարունակում է ավշային հանգույցներ, որոնք արտադրում և պահպանում են բջիջներ, որոնք պաշտպանում են մեզ բակտերիաներից և վիրուսներից:
Բացի այդ, ոսկրածուծը ևս մեկ բաղադրիչ է, որը ստեղծում է արյան սպիտակ բջիջներ և պահպանում ցողունային բջիջները, որոնք կարող են վերափոխվել ցանկացած մարդու բջիջի:
Իմունային համակարգը ներառում է նաև փայծաղը, որը կարգավորում է արյան քանակը։ Իմունային համակարգը ստեղծում է հակամարմիններ, որոնք ոչնչացնում են վիրուսները, որոնք կարող են առաջացնել հիվանդություն:
Այսպիսով, այս միջոցը կօգնի ամրապնդել իմունային համակարգը և վերացնել թոքերի ավելորդ լորձը:

 

 

Բաղադրությունը՝
100 գ մեղր
100 մլ ջուր
4 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ
2,5 սմ կոճապղպեղի արմատ (կտրատած)
50 գ վարսակ

Պատրաստման եղանակը՝
Վարսակը խառնել ջրի և աղացած կոճապղպեղի հետ։ Այնուհետեւ խառնուրդը մի քանի րոպե եռացրեք։
Հենց որ այն սառչի, ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը և թողեք ամբողջ գիշեր մնա։ Ըմպելիքը պահել սառնարանում մեկ շաբաթից ոչ ավել։
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմեք 30-40 մլ այս ըմպելիքից։
Կրկնեք այս պրոցեդուրան 40 օր իմունային համակարգը խթանելու համար։ Այնուհետեւ վերցրեք 15-օրյա ընդմիջում եւ կրկնեք բուժումը 50-60 օր։

 



Կոկորդից և կրծքավանդակից լորձն ու խորխը հեռացնելու միջոցներ` տան պայմաններում

Հազի և շնչառական խնդիրների հիմնական պատճառները քթի և շնչառական ուղիների խանգարումն են, որոնք հաճախ առաջանում են խորխի պատճառով:
Ստորև ձեզ կներկայացնենք բնական միջոցների ընտրանի, որոնք օգտագործվում են ավելորդ խորխը օրգանիզմից հեռացնելու համար։

1. Քրքում
Քրքումի ակտիվ բաղադրիչը՝ կուրկումինը, իր ուժեղ հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ, վերացնում է բակտերիաները և նվազեցնում խորխը միևնույն ժամանակ ուժեղացնելով իմունային համակարգը:

 

 

Մեկ թեյի գդալ քրքում ավելացրեք մեկ բաժակ տաք ջրի մեջ, կես թեյի գդալ աղ և խառնեք։ Օրական երեք անգամ մի քանի րոպե ողողեք շնչառական վարակները բուժելու և կրծքավանդակի խորխը վերացնելու համար: 

2. Մեղր և կիտրոն
Կիտրոնի և մեղրի համադրությունը բուժում է շնչառական խնդիրները և ունի հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ: Այս մթերքները խթանում են իմունային համակարգը:
Խառնեք մեկ ճաշի գդալ օրգանական մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և օգտագործեք խառնուրդը օրը երեք անգամ՝ ավելորդ խորխը վերացնելու համար։



3. Աղաջուր
Կոկորդի ցավը հանգստացնելու և խորխը վերացնելու համար օրական երկու անգամ ողողեք տաք աղաջրով։ Մեկ բաժակ ֆիլտրացված ջրի մեջ ավելացրեք 1/2-ից 3/4 թեյի գդալ աղ և լավ հարեք մինչև ամբողջովին լուծարվի:
Խառնուրդից մի կում խմեք և գլուխը մի փոքր հետ թեքեք։ Դուք պետք է թույլ տաք, որ լուծույթը մաքրի ձեր կոկորդը՝ առանց այն կուլ տալու: Այնուհետև մի րոպե ողողեք:

4. Գոլորշու ինհալացիա
Գոլորշին ներշնչելը նոսրացնում է թոքերի լորձը և օգնում այն ​​դուրս հանել օրգանիզմից։ Կես թեյի գդալ ուրցն ու խնկունին լուծեք տաք ջրի մեջ և հանեք կրակից։ Գլուխը ծածկեք սրբիչով և սկսեք ներշնչել գոլորշին։ Կրկնեք օրը մի քանի անգամ։

Պետք է նաև օրական երկու անգամ տաք լոգանք ընդունել՝ լորձը նոսրացնելու համար։ Էֆեկտը ուժեղացնելու համար ավելացրեք մի քանի կաթիլ ձեր սիրելի եթերայուղից, օրինակ՝ թեյի ծառից, քանի որ այն ունի հզոր հակամանրէային ազդեցություն:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը