Այս պարզ խմորի բաղադրատոմսը կօգնի Ձեզ խնայել ժամանակը և պատրաստել համեղ կարկանդակներ։
Դիտումներ 191
Բաղադրամասեր
1 կգ խմորին՝ 150 գ ջուր,
30 գ թթխմոր,
300 գ ալյուր,
7 գ աղ,
1 ձու,
50 գ շաքար,
35 գ յուղ,
120 գ կաթ կամ մածուն։
Պատրաստման եղանակը
Մեկ կիլոգրամ խմոր ստանալու համար՝ 150 գ գոլ ջրի մեջ (30——35°) լուծել 30 գ թթխմոր,
լցնել 300 գ ալյուր և թույլ խմոր հունցել,
երեսին այյուր ցանել և թթվեցնել 2—3 ժամ։
Երբ թթխմորի ծավալը 2—3 անգամ մեծանա,
դրան ավելացնել 7 գ աղ,
մեկ ձու,
50 գ շաքար,
55 գ յուղ,
120 գ կաթ կամ մածուն և շաղախել սովորական խմոր։
Խմորը դնել թթվելու 1 —2 ժամ։
Ամենաընթերցվածը